• Latest news

Նոր լազերը ձգվածքների հետքերը հեռացնում է գրեթե անցավ

15 ապրիլի, 2014  15:42

 

Մաշկի վրա լազերով չափազանց մանր անցքեր բացելու նոր՝ Icon system մեթոդը ամբողջությամբ հեռացնում է որովայնի, ազդրերի եւ կրծքի վրայից ձգվածքների հետքերը աննշան ցավով, հաղորդում է The Daily Mail-ը:

Բոլորին հայտնի է, որ ձգվածքների հետքերը շատ դժվար են անցնում, եւ ինչն է բնորոշ. բոլորի մոտ գոնե մեկ այդպիսի հետք առկա է: Կանանց 90%-ի մոտ հղիության ընթացքում այդպիսի հետքեր են ի հայտ գալիս:

Նոր թերապիան անցկացվում է ֆրակցիոն լազերի միջոցով, որը ջերմությունն օգտագործելով մաշկի խորքում միկրոսկոպիկ խողովակներ է ստեղծում՝ մակերեսը գրեթե անվնաս թողնելով: Այդ մանր խողովակները քայքայում են սպիական հյուսվածքը եւ առաջ են բերում լավացման բնական գործընթաց: Ներդրված սկաները գնահատում է մաշկի տեսակը եւ ինքնաբերաբար կարգավորումներ է կատարում՝ պիգմենտի ձեւափոխումից խուսափելու համար:

Հետազոտությունները ցույց են տվել, որ Icon տեխնոլոգիան քչացնում է ձգվածքները 51-75%-ով, այդ թվում նաեւ նրանք, որոնք մի քանի տարի է առկա են: Լազերը նաեւ հեռացնում է կորյակները, վիրաբուժական եւ այրվածքային սպիերը:

Լուսանկարիչները վերջերս նկարել էին Քիմ Քարդաշյանին՝ կրծքի վրա առկա հղիության ձգվածքների հեռացման լազերային թերապիայից հետո:

Լազերային թերապիայի կողմնակի ազդեցություններից մեկը մաշկի գունավորման փոփոխությունն է: «Ես մի անգամ կրծքի վրա առկա այրվածքային սպիով կնոջ էի բուժել սովորական լազերով, որն արդյունավետ էր, սակայն դրանից հետո մաշկն այնպես էր կարմրել,  որ ստիպված եղա աշխատանքից մի քանի օր արձակուրդ վերցնել: Իսկ Icon-ով բուժելուց հետո կարմրությունը մի քանի ժամ հետո անհետացավ»,- պատմում է Լոնդոնի PHI կլինիկայի բժշկական տնօրեն, փորձագետ-մաշկաբան Տապան Պատելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել