• Latest news

Որոշ աղիքային բակտերիաների առկայության դեպքում բջջանյութը պայքարում է քաղցկեղի դեմ

15 ապրիլի, 2014  21:32

Բջջանյութով հարուստ սննդակարգը պաշտպանում է հաստ աղու քաղցկեղից, սակայն միայն որոշակի աղիքային բակտերիաների առկայության դեպքում: Հետազոտողներն այսպիսի եզրակացություն են արել մկների վրա կատարված փորձերից հետո:

Մկներին կեր են տվել՝ կամ բջջանյութի շատ պարունակությամբ, կամ քիչ, երբ որոշ մկների մոտ աղիներում առկա է եղել բակտերիա, որը բջջանյութը վերածում է բուտիրատ քիմիական նյութի: Այնուհետեւ առանց բացառության բոլոր մկներին քաղցկեղ առաջացնող քիմիական նյութ են տվել, հաղորդում է Fox News-ը:

Բջջանյութի մեծ քանակությամբ կեր ստացած եւ աղիներում բուտիրատ արտադրող բակտերիայի առկայությամբ մկների մոտ ուռուցքների քանակությունը 75%-ով ցածր է եղել: Սակայն ինքն իրենով բջջանյութի մեծ քանակություն պարունակող դիետան՝ առանց բուտիրատ արտադրող բակտերիաների չի պաշտպանում հաստ աղու քաղցկեղից: Չի պաշտպանում քաղցկեղից նաեւ բջջանյութի քիչ պարունակությամբ դիետան՝ բուտիրատ արտադրող բակտերիաների առակայության դեպքում:

Հետազոտողները նշել են, որ առողջ հաստ աղու բջիջները բուտիրատը որպես «վառելիք» են օգտագործում, այնինչ քաղցկեղային բջիջները բուտիրատի փոխարեն շաքարի մեջ առկա գլյուկոզան են օգտագործում: Քանի որ քաղցկեղային բջիջները բուտիրատ չեն օգտագործում, քիմիական նյութը բջիջներն իր մեջ է հավաքում, ինչը կարող է բերել նրանց ոչնչացման, ասել է Հյուսիսային Քարոլինայի համալսարանի դոցենտ  Սքոթ Բուտմանը, որը ներկայացրել է աշխատանքը Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ասոցիացիայի նիստին:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել