• Latest news

Վեց անսպասելի կետեր, ուր վխտում են մանրէները (ֆոտո)

16 ապրիլի, 2014  19:19

Մանրէներն ամենուր են, նույնիսկ այնտեղ, որտեղ մենք չենք էլ կասկածում: Ամերիկացի բժիշկ Չարլզ Հեբրան՝ Արիզոնայի համալսարանից, պնդում է որ մարդկանց մոտ «բազմաթիվ մոլորություններ կան մանրէների վերաբերյալ»:

«Ենթադրենք, մարդն ուզում է ձեր ձեռքը սեղմել: Դուք գիտե՞ք, որ այդ դեպքում նա ձեզ ավելի քիչ մանրէներ կփոխանցի զուգարանից դուրս գալուց հետո, քան խոհանոցից: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու ձեռքերի վրա ամենաշատ բակտերիաներ լինում են սնունդ պատրաստելուց հետո, իսկ ամենաքիչ քանակով՝ զուգարանից հետո»,- ասել է նա Newmax Health-ի հետ զրույցում:

Ահա որպես օրինակ մանրէների տարածման եւս մի քանի կետեր, որոնց մասին մենք նույնիսկ չենք էլ ենթադրում.

1. Ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու խողովակների բռնակներ

Կլինեքս հիգիենիկ անձեռոցիկներ արտադրող Քիմբերլի-Կլարկ ընկերության հիգիենայի մասնագետները ստուգել են հարյուրավոր մակերեսներ 6 քաղաքներում եւ հայտնաբերել, որ այդ բռնակների մոտ 71%-ը պարունակում է ադենոզինեռֆոսֆատի բարձր մակարդակ՝ քիմիական նյութ, որը վկայում է հիվանդություններ փոխանցող բակտերիաների եւ վիրուսների առկայության մասին: Պաշտպանեք ձեզ միանգամյա օգտագործման թափանցիկ պլաստիկե ձեռնոցների օգնությամբ, կամ շփեք ձեռքերը ախտահանիչ նյութով մեքենան լիցքավորելուց հետո:

2. Կոճակներ


Կոճակներն ամենուրեք են՝ սկսած վերելակներից եւ վերջացրած սուրճ պատրաստող մեքենաներով, եւ նրանց բոլորի վրա վխտում են մանրէները: Արիզոնայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ բանկոմատի կոճակները պարունակում են մոտ 1200 մանրէ՝ այդ թվում նաեւ աղիքային ցուպիկներ եւ գրիպի վիրուս: Վերելակներում ամենաաղտոտվածը առաջին հարկի կոճակներն են, քանի որ դրանք ամենաշատն են սեղմվում: Դուք կարող եք խուսափել մանրէների հետ շփումից վերելակի կոճակները մատների ոսկրերով կամ արմունկով սեղմելով:

3. Ինքնասպասարկման դրամարկղերի էկրաններ


Դրանց օրական հպվում են հարյուր հազարավոր մարդիկ, եւ հազվադեպ է որեւէ մեկը մաքրում: Արիզոնայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդամթերքի վաճառասեղանների ինքնասպասարկման էկրանների մոտ 65%-ը վարակված է եղել կղանքային բակտերաներով: Իսկ դրանցից մեկի վրա նույնիսկ հայտնաբերվել է մետիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկ՝ հակաբիոտիների հանդեպ ամենակայուն բակտերաներից մեկը: Այդ իսկ պատճառով միշտ ձեզ մոտ ունեցեք ախտահանող հեղուկով փոքրիկ շշեր:

4. Ռեստորանային համեմունքների շշեր


Ռեստորանային սեղաները սրբվում են ջնջոցներով, որոնց վրա վխտում են բակտերիաները, իսկ կետչուպի, աղի, պղպեղի եւ այլ համեմունքների տարաներն ընդհանրապես չեն մաքրվում: Ուշադրություն դարձրեք, որ մարդկանց մեծամասնությունը ուտելուց առաջ ձեռքերը չի լվանում, այնպես որ դրանց վրա նախորդ այցելուներից մնացած տասնյակ հազարավոր բակտերիաներ կան: Շշերն անձեռոցիկով վերցրեք, եթե հնարավոր է՝ երկշերտ:

5. Ավտոմեքենայի փոխանցման տուփի լծակի բռնակ


Ավտոմեքենաներն ավելի շատ մանրէներ կարող են կուտակել, քան դուք մտածում եք: Բրիտանացի հետազոտողները հայտնաբերել են, որ միջին տվյալներով մեքենայի ծածկոցի (капот) եւ բեռնախցիկի միջեւ ընկած յուրաքանչյուր քառակուսի դյույմը կարող է 285 տեսակի բակտերիաներ պարունակել: Էշտոնի համալսարանի մանրէաբան Էնտոնի Հիլտոնը մտածում էր, որ ամենաշատ բակտերիաներ կլինեն ավտոմեքենայի ղեկի վրա, սակայն զարմացել է, երբ փոխանցատուփի լծակի բռնակի քառակուսի դյույմի վրա 356 մանրէ է հայտնաբերել: Այն հաճախ մաքրեք դռների բռնակների հետ միասին:

6. Կանացի պայուսակներ


Բրիտանացի հետազոտողները հայտնաբերել են, որ կանացի պայուսակների վրա ավելի շատ բակտերիաներ են կուտակվում, քան զուգարանում, եւ այս առումով բնական թանկարժեք կաշվից պայուսակներն ավելի վատ են, քանի որ նրանց սպունգանման մակերեսը բակտերիաների բազմացման համար հիանալի միջավայր է հանդիսանում: Չվարակվելու համար ձեռքերը հաճախ լվացեք եւ մաքրեք ձեր պայուսակների բռնակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել