• Latest news

Կարելի է արդյոք էպիլեպտիկներին ալկոհոլ օգտագործել

16 ապրիլի, 2014  20:21

Ալկոհոլի չարաշահումը վնասակար է բոլորին, սակայն դա հատկապես վտանգավոր է էպիլեպսիայով հիվանդների համար: Եվ այստեղ հարց է առաջանում՝ իսկ չափավորը ինչքա՞ն է:

Լեյքվուդի նյարդաբանական ինստիտուտի տնօրեն Անջեյ Ստոյիչը պատասխանում է այս եւ բազմաթիվ այլ հարցերի health.clevelandclinic.org կայքում. «Ալկոհոլի աննշան եւ չափավոր քանակությունը չի կարող վնասել էպիլեպսիայով հիվանդների առողջությանը: Չափավորը դա օրական 1 կամ 2 բաժակն է: Իսկ նշված չափից անցումը կարող է բերել նոպաների միջեւ ընկած ժամանակահատվածի կրճատման»:

Դրա պատճառն այն է, որ ալկոհոլի չափից դուրս օգտագործումը կարող է ազդել գլխուղեղի նյարդային բջիջների «գրգռողականության» վրա, ասում է բժիշկ Ստոյիչը: Դա իր հերթին կարող է խթանել ուղեղի ախտաբանական ակտիվությունը, ինչը եւ ցնցում է առաջացնում:

Ահա էպիլեպսիայով հիվանդների համար ալկոհոլի օգտագործման հիմնական կանոնները.

1. Էպիլեպտիկ ցնցումներն ու ալկոհոլը փոխկապակցված են: «Եթե դուք նախքան այդ չարաշահել եք ալկոհոլը, ապա միանգամից կանգ առնել չի կարելի»,- ասում է բժիշկ Ստոյիչը:

2. Ալկոհոլը կարող է իջեցնել դեղամիջոցի արդյունավետությունը: «Ալկոհոլի մեծ քանակությունն ազդում է լյարդի նյութափոխանակության վրա, ինչը չի թողնում օրգանիզմին յուրացնել էպիլեպսիայի դեմ դեղերը», -ասում է բժիշկ Ստոյիչը:

3.Անքուն գիշերներն ավելացնում են նոպաների քանակը: Քեֆի եւ գինարբուքի անքուն գիշերները խանգարում են քնի նորմալ ռեժիմը, իսկ էպիլեպսիայով հիվանդների մոտ դա բերում է նոպաների շատացման:

4. Հետեւեք ալկոհոլի քանակին եւ ցնցումներին: Եթե դուք նկատում եք, որ ալկոհոլի որոշակի քանակից հետո նոպաների քանակը շատանում է, մտապահեք այդ քանակությունը եւ աշխատեք այն չգերազանցել: Այդ քանակությունը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբերվել, այդ իսկ պատճառով կարեւոր է հետեւել նոպաների եւ ալկոհոլի քանակի միջեւ կապին:

«Առիթից առիթ յուրաքանչյուրը կարող է խմել եւ իրեն գերազանց զգալ, -ասում է բժիշկ Ստոյիչը,- կարեւոր է, որպեսզի ամեն ինչ չափի մեջ լինի»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել