• Latest news

Չինական խոտաբույսն օգնում է թուլացնել արթրիտի ցավը

17 ապրիլի, 2014  12:55

«Խաղողի վազի աստծո ամպրոպ» չինական խոտաբույսը օգնել է մեղմել ռեւմատոիդ արթրիտի այտուցը եւ ցավը նույնքան արդյունավետ, որքան արթրիտի դեմ դեղամիջոց մետատրեքսատը, հաղորդում է Newsmax Health-ը:

Չինաստանում կատարած հետազոտության ընթացքում, որին մասնակցել են 207 հիվանդ, նրանք ովքեր խոտաբույսի հանուկ էին օգտագործել ավելի լավ արդյունքներ են ցույց տվել, քան մետոտրեքսատ օգտագործողները, իսկ երկու դեղամիջոցների համադրումն էլ ավելի էր բարձրացրել բուժման արդյունավետությունը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of the Rheumatic Diseases ամսագրում, որը թողարկում է BMJ-ն (նախկինում հայտնի որպես British Medical Journal):

«Խաղողի վազի աստծո ամպրոպը» կարող է ռեւվմատոիդ արթրիտի բուժման նոր մոտեցում դառնալ, քանի որ ոչ բոլոր հիվանդներն են արձագանքում մետոտրեքսատով եւ ժամանակակից կենսաբանական մեթոդներով բուժմանը, որոնք բացի այդ բավականին թանկ արժեն, գրում են հետազոտողները իրենց զեկույցում:

«Չնայած այն բանին, որ խոտաբույսը հնուց օգտագործվել է Չինաստանում ռեւմատոիդ արթրիտի ցավերը մեղմելու նպատակով, ներկայիս ստանդարտ բժշկական միջամտությունների հետ համեմատած նրա արդյունավետության կլինիկական ապացույցներ մինչ այժմ չեն եղել»,- ասաց Պեկինի միավորված ռեւմատոլոգիայի քոլեջի հիվանդանոցի բժիշկ, առաջատար հեղինակ Սյուան Չժանը:

«Խաղողի վազի աստծո ամպրոպի» հանուկը՝ Tripterygium wilfordii Hook F, նաեւ հետազոտել են որոշ աուտոիմուն հիվանդությունների եւ քաղցկեղի որոշ ձեւերի բուժման նպատակով: Միննեսոթայի համալսարանում կատարված փորձարկումների ժամանակ դեղամիջոցը մկների մոտ ոչնչացրել է ենթաստամոքսային գեղձի ուռուցքը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են 2012թ.-ի հոկտեմբերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել