• Latest news

Մարդկային ուղեղի հզորությունը իր բարձրակետին է հասնում 24 տարեկանում

17 ապրիլի, 2014  13:46

Մարդկային ուղեղի հզորությունն իր բարձրակետին է հասնում 24 տարեկանում, իսկ դրանից հետո աստիճանաբար անկում է ապրում՝ ճանաչողական գործունեության տեսանկյունից, ցույց է տվել նոր կանադական հետազոտությունը, որի արդյունքները հրապարակված են PLOS ONE ամսագրում:

Վանկուվերի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի աշխատակիցները վերլուծել են 16-44 տարեկան 3305 ֆիզիկական անձանց թվային տեսագրությունները, որոնք խաղացել են StarCraft 2 համակարգչային ռազմական տեսախաղը: Խաղի մասին նրանց հաշվետվություններն իրենցից ներկայացրել են մարտավարական ճանաչողական քայլերի հազարավոր ժամեր՝ իրական ժամանակի ռեժիմով, որակավորման տարբեր մակարդակներում, հաղորդում է Newsmax Health-ը:

Ամենաբարդ ստատիկ մոդելավորումն օգտագործելով հետազոտողները պարզել են, թե խաղացողներն ինչպես են արձագանքել իրենց հակառակորդներին եւ որքան ժամանակ է դրա համար պահանջվել:

Համալսարանի հոգեբանության դոկտորանտ Ջո Թոմփսոնը, ով օգնում էր վերլուծություն կատարել, հայտարարել է, որ արդյունքները ցույց են տվել 24 տարեկանում բարձրակետից հետո ուղեղի արտադրողականության հստակ անկում:

Սակայն, 24-ից հետո էլ ամեն ինչ դեռ վերջացած չէ: Ամփոփումը ցույց է տվել, որ ավելի բարձր տարիք ունեցող խաղացողները ավելի հմտորեն են օգտվել արագ մուտքի ստեղներից եւ բարդ գործողությունների ստեղներից, որպեսզի լրացնեն իրական ժամանակում որոշումների ընդունման արագության անկումը, ասվում է հետազոտության մասին Medical Xpress-ի զեկույցում:

«Ավելի բարձր տարիք ունեցող խաղացողները՝ չնայած ավելի դանդաղ խաղին, ավելի լավ էին օգտագործում խաղի հնարավորությունները»,- ասել է Թոմփսոնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է