• Latest news

Հայաստանում այսօր 199 հեմոֆիլիայով հիվանդ ակտիվ բուժօգնություն է ստանում

17 ապրիլի, 2014  17:42

Այսօր Հայաստանում կա հեմոֆիլիայով տառապող 300 հիվանդ, որոնցից 236-ը գրանցված են։ Հիվանդներից 64-ը 0-18 տարեկան երեխաներ են։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տատյանա Խաչատրյանը։

Ապրիլի 17-ին ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը եւ Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերությունը հրավիրել էին սեմինար` նվիրված  հեմոֆիլիայի համաշխարհային օրվան:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր  Սմբատ Դաղբաշյանը լրագրողներին ասաց, որ Հայաստանում այսօր 199 հիվանդ ակտիվ բուժօգնություն է ստանում եւ մշտապես դեղորայքային ներարկման կարիք ունեն։ Նա նշեց նաեւ, որ այստեղ, ինչպես եւ ողջ աշխարհում, ամենատարածվածն է А տիպի հեմոֆիլիան։

«Սեմինարի ժամանակ վեր ենք բարձրացնելու մեզ անհանգստացնող եւ հուզող հարցերը։ Մասնակցելու են բժիշկներ, բուժքույրեր, Հեմոֆիլիայի ասոցիացիայի անդամներ, խորհուրդի անդամներ, հիվանդներ», - NEWS.am Medicine-ին ասաց Տատյանա Խաչատրյանը։

Սեմինարին զեկույցներով ելույթ ունեցան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր  Սմբատ Դաղբաշյանը, Հեմոֆիլիայի կենտրոնի բժիշկ-արյունաբան Հեղինե Խաչատրյանը եւ Մակարդման լաբորատորիայի բժիշկ-հեմոստազիոլոգ, բ.գ.թ. Վարդուհի Սարկիսյանը։ Պրոֆեսոր Դաղբաշյանը ներկայացրեց հեմոֆիլիայի ներկայիս իրավիճակը Հայաստանում, բժշկուհի Խաչատրյանը պատմեց բուժման մեթոդների եւ դրանց առավելությունների եւ թերությունների մասին, իսկ բժշկուհի Սարկիսյանը ներկայացրեց հեմոֆիլիայի ախտորոշման մեթոդները։

Սեմինարի ավարտին բժշկուհիներ Կարինե Փաշինյանը եւ Հեղինե Խաչատրյանը, ինչպես նաեւ լաբորատորիայի աշխատակիցներ Վարդուհի Սարկիսյանը եւ Սարմելա Հովակիմյանը շնորհակալագրերով պարգեւատրվեցին, իսկ Նատա Մելկիկյանը եւ Տատյանա Խաչատրյանը՝ Յոլյանի անվան հուշամեդալներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել