• Latest news

Ուղեղի քաղցկեղով բրիտանուհուն 4 տարի առաջ 6 ամսվա կյանք են տվել (ֆոտո)

18 ապրիլի, 2014  14:54

Բրիտանուհի Ռոուզ Բինգհեմին ընդամենը 6 ամսվա կյանք էին տվել այն բանից հետո, երբ նրա մոտ ուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել, սակայն 4 տարի անց նա դեռեւս դիմակայում է, իսկ նրա ուռուցքներից 9-ը անհետացել են:

Ռոուզը (Ստոքպորտ, Չեշիրյան կոմսություն), իր ամուսին Հարրիի հետ հյուրընկալվել էր ԱՄՆ-ում ապրող ավագ որդու մոտ, երբ նրան հանկարծակի խոցել են տանջող գլխացավերը: Սկանավորումից հետո նրա ուղեղում 9 ուռուցք հայտնաբերելով՝ կնոջը ընդամենը 6 ամսվա կյանք են տվել, սակայն բուժումից հետո, այդ թվում նաեւ ճառագայթային թերապիայից, քիմիոթերապիայից եւ Հերցեպտինից հետո, դրանք գրեթե հրաշալի կերպով անհետացել են, եւ Ռոուզը արդեն 4 տարի է ինչ վայելում է ընտանեկան կյանքը, հաղորդում է The Daily Mail-ը:

55-ամյա Ռոուզը, ում դեկտեմբերին ուղեղի 5-ժամյա վիրահատություն են կատարել, պատմում է. «Այս ամենը սկսվեց 4 տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղից, որը տարածվեց դեպի իմ ուղեղ, սակայն ես այդ մասին պատկերացում չունեի»:

«Ես գիտեմ, որ իմ վիճակը ծայրահեղ է, եւ մի օր ես կգնամ, սակայն ես մինչեւ վերջ պայքարելու եմ»,- ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել