• Latest news

Շները դրական են ազդում տերերի առողջության վրա

19 ապրիլի, 2014  11:47

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ շունը օգնում է մարդուն իրեն ավելի լավ զգալ: ԱՄՆ Դյուկի համալսարանի շների ուսումնասիրման կենտրոնի հետազոտությունների տվյալներով, շանը շոյող մարդն իրեն ավելի լավ է զգում, որովհետեւ նրա օրգանիզմը սկսում է արտազատել օքսիտոցին հորմոնը:

Հատուկ վարժեցված շները հաշմանդամներին բժշկական հաստատություններ ուղեկցոելուց բացի նաեւ օգնում են հաղթահարել անհրաժեշտ առօրյա խնդիրները:

Շների հետ շփումը դիաբետիկներին օգնում է կանխել շաքարի չափազանց բարձր ցուցանիշներն արյան մեջ: Չորքոտանի ընկերների հետ շփվելով աուտիստիկ սպեկտրի խանգարումներով երեխաներն ավելի արագ եւ հեշտ են հաղթահարում սոցիալական արգելքները: Գիտնականները նաեւ պարզել են, որ շները կենդանիների միակ տեսակն են, որ չեն վախենում անծանոթ մարդկանցից, հակառակը՝ նրանք բավականին մարդամոտ են եւ լավ են շփման մեջ մտնում, հաղորդում է Fox News-ը:

Ապաքինումը հաճախ հանդիսանում է ոչ միայն դեղորայքի օգտագործման կամ բուժման արդյունք, առողջ սննդին եւ ֆիզիկական ակտիվությանն ի հավելում մարդուն ուղղակի անհրաժեշտ է շփում կենդանի էակի հետ: Հիվանդության, դեպրեսիաների, կյանքի ծանր իրավիճակների ժամանակ շներն ի վիճակի են կիսել մարդու հետ նրա զգանցմունքները, հենց այդ պատճառով այս կենդանիներն առկա են բազմաթիվ հիվանդանոցներում եւ վերականգնողական կենտրոններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել