• Latest news

Բացահայտվել է սպերմատոզոիդի եւ ձվաբջջի ծանոթության մեխանիզմը

19 ապրիլի, 2014  16:08

Հետազոտողները հայտնաբերել են սպիտակուցը, որը «գրավում» է սպերմատոզոիդը դեպի ձվաբջիջը: Հայտնի է, որ բեղմնավորումը տեղի է ունենում սպերմատոզոիդի եւ ձվաբջջի միաձուլումից, սակայն թե ինչպես են նրանք միմյանց «ճանաչում», հանելուկ է մնում:

Հետազոտողները ձվաբջջի մակերեսին սպիտակուց են հայտնաբերել, որը փոխազդելով սպերմատոզոիդի բջջի մակերեսի մեկ այլ սպիտակուցի հետ թույլ է տալիս 2 բջիջներին միանալ, հաղորդում է Fox News-ը:

Ձվաբջջի մակերեսի սպիտակուցը, որը Յունոնա անունն է ստացել ի պատիվ հին հռոմեկան պտղաբերության եւ ամուսնության աստվածուհու, եւ իր «գործընկեր» սպերմատոզոիդի վրա առկա սպիտակուց Իձումոն՝ անվանված ի պատիվ ամուսնական արարողակարգի հետ կապված Ճապոնիայի կարեւորագույն սինտոիստական տաճարներից մեկի, կաթնասունների, այդ թվում նաեւ մարդկանց բազմացման մեջ բավականին ծանրակշիռ դեր են խաղում:

Այս երկու սպիտակուցների դերի բացահայտումը կարող է օգնել անպտղության բուժմանը եւ հակաբեղմանավորիչ միջոցների ստեղծմանը: Ներկա փուլում հետազոտողները անպտուղ կանանց սկրինինգ են կատարում՝ պարզելու համար, թե նրանց անպտղության պատճառը Յունոնա ընկալիչն է թե ոչ:

Ըստ Գէվին Ռայտի՝ Մեծ Բրիտանիայի Welcome Trust Sanger ինստիտուտից, եթե Յունոնա ընկալիչի թերություննները իրոք խառնված են դրանում, ապա կարելի է մշակել հասարակ, ոչ ինվազիվ գենետիկական սկրինինգ՝ անպտղության պատճառը հայտնաբերելու նպատակով:

«Դա թույլ կտա մեզ սկսել անպտղության բուժումը սպերմատոզոիդի ներցիտոպլազմատիկ ներարկում կոչվող միջամտության միջոցով՝ դեպի արտամարմնային բեղմնավորմամբ ստացված ձվաբջիջ սերմի անմիջական ներարկման մասնակցությամբ»,- ասաց նա:

Բեղմնավորումը կրկնօրինակելու նպատակով Սանջեր ինստիտուտի աշխատակիցները ստեղծել են Իձումոյի արհեստական տարբերակը եւ հայտնաբերել, որ այն փոխազդում է Յունոնայի հետ: Այնուհետեւ նրանք առանց Յունոնա բջիջների լաբորատոր մկներ են բազմացրել: Այդ մկների էգերը անպտուղ են եղել, քանի որ նրանց ձվաբջիջները չեն միաձուլվել սպերմատոզոիդի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել