• Latest news

Սրտանոթային հիվանդություններն ավելի ճիշտ է կանխարգելել, քան բուժել

19 ապրիլի, 2014  18:03

«Մուրացան»  բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի եւ սրտաբանության կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյանը համարում է, որ անիմաստ է սրտանոթային հիվանդությունների բացահայտմանն ուղղված սկրինինգներ կատարել, եւ շատ ավելի արդյունավետ է ջանքերը ծախսել եղած հիվանդների բուժման, ինչպես նաեւ այդ հիվանդությունները կանխարգելող քայլերի վրա։ Այս մասին նա ասաց, պատասխանելով NEWS.am.Medicine-ի թղթակցի այն հարցին, որ Առողջապահության նախարարությունը պլանավորում է մի շարք հիվանդությունների սկրինինգ իրականացնել, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների։

«Ոչ բոլոր դեպքերում է անհրաժեշտ սկրինինգ կատարել: Օրինակ սրտանոթային հիվանդությունների ոլորտում այնքան շատ հիվանդներ կան, որ անհրաժեշտ է փորձել օգնել նրանց: Սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման նպատակով աշխարհում ոչ մի տեղ սկրինինգ չի կատարվում», - ասաց նա։  

Ըստ նրա, սրտանոթային հիվանդությունը ուռուցք չէ, որը կարելի է ունենալ՝ չիմանալով այդ մասին, եւ փորձել հայտնաբերել: «Կամ հնարավոր է ես լավ չեմ հասկանում «սկրինինգ» բառի իմաստը: Ամբողջ աշխարհում սրտային հիվանդությունների սկրինինգ չեն կատարում: Այն կատարում են այս կամ այն հիվանդության թաքնված ձեւերը հայտնաբերելու նպատակով (օրինակ հիվանդը կարող է ուռուցք ունենալ ՝ չիմանալով այդ մասին): Կանխարգելումը բոլորովին այլ է: Ես միայնգամայն կողմ եմ: Սրտանոթային հիվանդություններն ավելի շատ անհրաժեշտ է կանխարգելել, քան բուժել: Դա առողջ ապրելակերպն է, ծխելուց հրաժարվելը, քաշի վերահսկումը, ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, ինչին այսօր հաճախ չեն հետեւում», - ավելացրեց նա:

Yerevan Cardiology Forum 2014 գիտաժողովին սրտի իշեմիկ հիվանդության մասին զեկույցով հանդես գալու ընթացքում Արմեն Փիրուզյանը նշել է, որ այսօր ամենատարածված հիվանդություններից մեկը հանդիսացող ՍԻՀ-ը (սրտի իշեմիկ հիվանդություն) տարբեր կլինիկական ձեւեր ունի: Խոսելով կայուն ստենոկարդիայի դեղորայքային եւ ինվազիվ բուժման մասին, նա կանգ առավ դեղորայքային բուժման վրա:

«Դեղորայքային բուժումը բաժանվում է՝ դեղեր, որոնք ազդում են կենսակայունության վրա եւ դեղեր, որոնք ազդում են սիմպտոմատիկայի վրա, այսինքն՝ հիվանդացության, ստենոկարդիայի հաճախության եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության հանդեպ դիմակայունության, քչացնում են ուրիշ դեղերի օգտագործումը՝ ինչպիսին է օրինակ նիտրոգլիցերինը, որը հանդիսանում է առաջին միջոցը սրտային ցավերի ժամանակ», - ասաց NEWS.am Medicine-ին:

Մասնավորապես Արմեն Փիրուզյանը նշեց «Ռոնոլազին» դեղամիջոցը: Այս դեղն այն շարքից է, որն ուրիշ ավանդական դեղամիջոցների հետ զուգահեռ ազդում է ստենոկարդիայի նոպաների հաճախության վրա, քչացնում է նիտրոգլիցերինի ընդունումը, բարձրացնում է ստենոկարդիայի սկսվելու շեմը, այսինքն՝ բարձրացնում է ֆիզիկական ծանրաբեռնվածության հանդեպ դիմակայունությունը:

2006 թ-ից սկսած դեղամիջոցը կիրառվում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Ըստ Փիրուզյանի, տարեց-տարի այս դեղամիջոցի հանդեպ ցուցումներն ավելանում են: Ինչ վերաբերում է հակացուցումներին, ապա դրանք չեն տարբերվում մյուսներից. օրգանիզմի անհանդուրժողականությունը, այսինքն՝ ալերգիան տվյալ դեղամիջոցի հանդեպ, այսպես կոչված QT համախտանիշի առկայությունը, այլ դեղամիջոցների հետ փոխազդեցությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է