• Latest news

Պոլիէթիլենային գործվածք պրոթեզավորման համար. Ֆինն մասնագետը ներկայացրեց նորույթը հայ գործընկերներին

19 ապրիլի, 2014  20:24

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի հանրահայտ «Կոքսա» կլինիկայի առաջատար մասնագետ Յորկե Նեյմինենը այսօր հայ տրավմատոլոգներին ներկայացրեց ուռուցքների եւ ոսկրային դեֆեկտների դեպքում արհեստական հոդերի տեղադրման իր կլինիկայի փորձը։ Մասնագետը ապրիլի 18-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայում հայ մասնագետների հետ կլոր-սեղանի ժամանակ պատմեց Եվրոպայում էնդոպրոթեզավորման մեջ կիրառվող նոր տեխնոլոգիաների մասին։  Նա պատմեց չարօրակ գոյացությունների դեպքում բուժման եւ պրոթեզավորման, ինչպես նաեւ հին մաշված արհեստական հոդերը նորերով փոխարինման իրենց մեթոդների մասին։

Նեյմինենը ներկայացրեց ոլորտի վերջին ձեռքբերումներից մեկը, որը մեկ-երկու տարի է ինչ կիրառվում է աշխարհում՝ պոլիէթիլենային գործվածք, որով պատում են էնդոպրոթեզները։ Մարդու հյուսվածքը ներաճում է այդ գործվածքի մեջ, ինչի շնորհիվ կապը հյուսվածքի եւ էնդոպրոթեզի միջեւ ամրանում է։ Այս վիրաբուժական «նորաձեւությունը» կառուցվածքով նման է որովայնային ճողվածքի վիրահատության ժամանակ կիրառվող ցանցերին, իսկ ձեւով՝ գուլպայի։

Ինչպես պարզաբանեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Էրեբունու» Կլինիկայի ղեկավար Արմեն Չարչյանը, չարօրակ գոյացությունների դեպքում էնդոպրոթեզավորումը, ինչպես նաեւ հին, մաշված պրոթեզների փոխարինումը այսօրվա դրությամբ ամենաբարդ միջամտություններից են համարվում։

Պարոն Չարչյանը նաեւ հույս հայտնեց, որ այս նոր տեխնոլոգիան Հայաստան եւս մուտք կգործի, եւ դա ոչ թե հեռավոր, այլ մոտ ապագայի խնդիր է։

Կոքսա կլինիկան իր ոլորտում Հյուսիսային Եվրոպայի մեծագույն կլինիկաներից է։ Տարեկան այստեղ 3000 ավելի էնդոպրոթեզավորում է կատարվում եւ 700-ից ավելի՝ ռեվիզիա, այսինք մաշված պրոթեզների փոխարինում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է