• Latest news

Առասպելներ եւ փաստեր ասեղնաբուժության մասին

20 ապրիլի, 2014  14:51

Ասեղնաբուժության վերաբերյալ բազմաթիվ սխալ պատկերացումներ գոյություն ունեն, սակայն ճիշտն այն է, որ այս տեխնիկան գործնականում կիրառվում է ավելի քան 3500 տարի եւ ամբողջ աշխարհով մեկ մարդկանց հանգստություն է պարգեւում:

Քլիվլենդի կլինիկայի ինտեգրատիվ բժշկության կենտրոնի ասեղնաբուժության առաջատար մասնագետ Ջեյմի  Սթարկին մեկնաբանում է ասեղնաբուժության վերաբերյալ առավել տարածված առասպելները:

Առասպել 1. Ասեղնաբուժությունը ցավոտ է, չէ որ ասեղներով ծակում են:

Փաստ. Թեպետ մենք օգտագործում ենք ասեղներ, դրանք շատ բարակ եւ փոքր են, ինչպես կատվի բեղիկները:  Եթե նույնիսկ դուք սկզբում ծակոց զգաք, դա կլինի մոծակի խայթոցի նման: Ցանկացած տհաճություն կանցնի կամ ինքնուրույն, կամ այն բանից հետո, երբ մասնագետը կտեղադրի ասեղները:

Առասպել 2. Ասեղնաբուժությունը համարվում է հնագույն ժողովրդական միջոց: Ոչ մի բժիշկ պաշտոնապես այդիսի բուժում չի նշանակում:

Փաստ. Բազմաթիվ բժշկական հաստատություններ պաշտոնապես ասեղնաբուժություն են նշանակում, նույնիսկ ԱՄՆ-ի զինված ուժերը:

Առասպել 3. Ասեղնաբուժությունը կարող է ունենալ կողմնակի ազդեցություններ,  եթե համատեղվի դեղորայքի, ֆիզիոթերապիայի եւ բուժման այլ «հիմնական» մեթոդների հետ:

Փաստ. Ավանդական բուժման ժամանակ ասեղնաբուժությունն օգտագործելու համար հակացուցումներ չկան. դրանք փոխլրացնող են:

Առասպել 4. Ասեղնաբուժությունն արդյունավետ է միայն ցավը թուլացնելու համար:

Փաստ. Դա ճիշտ է, որ ասեղնաբուժությունն օգնում է թուլացնել ցավերը հոդերում, այդ թվում նաեւ՝ ծնկների, մեջքի ցավը, գլխացավը, ստամոքսի եւ դաշտանային ցավերը: Այնուամենայնիվ, ասեղնաբուժությունը նաեւ օգտագործվում է սրտխառնոցի, քիմիոթերապիայի կողմնակի հետեւանքների, առավոտյան տկարության, հիպերթոնիայի (արյան բարձր ճնշում), ալերգիայի, դեպրեսիայի, անպտղության եւ այլ հիվանդությունների բուժման նպատակով:

Առասպել 5. Ասեղնաբուժությունը թողնում է բազմաթիվ կողմնակի ազդեցություններ, որոնք հետագայում անհրաժեշտ է լինում ուղղել:

Փաստ. Ասեղնաբուժությունը գրեթե չունի կողմնակի ազդեցություններ: Ասեղնաբուժության կուրսից հետո դուք կարող եք առանց սահմանափակումների շարունակել ձեր բնականոն կյանքը:

Առասպել 6. Ասեղնաբուժության ազդեցությունները միայն հոգեբանական են. իրականում ոչինչ չի փոխվում:

Փաստ. Ասեղնաբուժության ազդեցությունները հեռու են հոգեբանական լինելուց: Հետազոտությունները ցույց են տվել, որ ասեղնաբուժության սեանսի ժամանակ մեր գլխուղեղն արտադրում է էնդորֆին քիմիական նյութը (բնական ցավազրկող): Այն նաեւ հակաբորբոքային ազդեցություն ունի եւ օգնում է ամրապնդել իմունային համակարգը:

Առասպել 7. Եթե սկսել էք ասեղնաբուժությամբ բուժումը, ապա անհրաժեշտ կլինի անընդհատ անցնել ասեղնաբուժության կուրսեր:

Փաստ. Դեպքերի մեծամասնության ժամանակ դրա կարիքը չկա: Սակայն որոշ քրոնիկ հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում ամիսը մեկ անգամ ասեղնաբուժության կուրս անցնել, քանի որ այն օգնում է թուլացնել ախտանիշները:

Առասպել 8. Եթե դուք ասեղնաբուժության 2-3 կուրսերից հետո բարելավում չեք նկատում, ապա հնարավոր է, որ այն ձեզ չի օգնի:

Փաստ. Ասեղնաբուժությամբ  բուժման հանդեպ ռեակցիան միշտ անհատական է: Ոմանք բարելավում են զգում 1 կամ 2 կուրս հետո: Մյուսներին բուժման 8-10 կուրս է անհրաժեշտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել