• Latest news

Ինչպես ճանաչել մազերի ծերացումը

20 ապրիլի, 2014  20:09

Տարիքի հետ մազերի գեղեցկությունը պահպանելու համար մեզ անհրաժեշտ է դրանք հատուկ խնամել, քանի որ ժամանակի հետ մազաթելերը ավելի բարակ են դառնում եւ այլեւս չեն վերականգնվում: Պիգմենտային բջիջները դադարում են անհրաժեշտ քանակությամբ պիգմենտ արտադրել: Մազի ֆոլիկուլը խթանող հորմոնների քանակը քչանում է: Դրան են գումարվում նաեւ մազերի ներկից վնասումները:

Սակայն կան քայլեր, որոնք կանայք կարող են նախաձեռնել դաշտանադադարից հետո, որպեսզի փոխհատուցեն այս բնական փոփոխությունները, ասում է բժշկական գիտությունների դոկտոր, մաշկաբան Վիլմա Բերգֆելդը healthclevelandclinic.org կայքում: «Դուք ինքներդ կարող եք քայլեր նախաձեռնել ձեր մազերն ամրապնդելու եւ վերականգնելու համար՝ դրանք փայլուն եւ առողջ դարձնելով»,- ասում է նա: Բժիշկ Բարգֆելդը առաջարկում է հետեւյալ խորհուրդները, որպեսզի ձեր մազերը ցանկացած տարիքում ձեզ դուր գան.

1. Դրանք հաճախակի մի լվացրեք

Չի կարելի շամպունի չափազանց շատ քանակություն օգտագործել, սակայն շաբաթական 2 անգամ լվանալու ընթացքում գլխի մաշկը անհրաժեշտ է մանրակրկիտ մերսել:

2. Մի մոռացեք կոնդիցիոներների մասին

Դրանք ամրացնում են մազերը՝ մեծ ծավալ ապահովելով:

3. Եթե դուք ներկում եք մազերը ապա ընտրեք ներկված մազերի համար միջոցներ

Հատուկ՝ ներկված մազերի համար շամպուններ եւ կոնդիցիոներներ օգտագործեք:

4. Ճիշտ սնվեք

Տարիքի հետ մարդիկ սկսում են քիչ ուտել, փոքր չափաբաժիններով, ասում է բժիշկ Բերգֆելդը: «Սովորաբար եթե որեւէ մեկն ասում է, որ ինքը առողջ դիետա է պահպանում, պարզվում է, որ նա սահմանափակ դիետայի վրա է»,- ասում է նա:

5. Սպիտակուցի անհրաժեշտ քանակություն օգտագործեք

Բժիշկ Բերգֆելդը խարհուրդ է տալիս շաբաթը մի քանի անգամ մի քիչ անճարպ կարմիր միս ուտել:

6. Ձեր ընդունած դեղերը համաձայնեցրեք ձեր բժշկի հետ

Խորհրդակցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե ինչպես կարող են ձեր դեղերն ազդել մազերի վիճակի վրա, եւ խորհուրդ հարցրեք թե ինչպես կարելի է հակազդել անցանկալի հետեւանքներին:

«60 կամ 70տարեկանում ոչ ոք այնպիսի մազեր չի ունենում, ինչպես 15-ում, ասում է բժիշկ Բերգֆելդը: - Ահա թե ինչու է այդքան կարեւոր տարիքի հետ հոգ տանել մազերի մասին»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել