• Latest news

Կոսմետիկա հղիների համար. օգտագործե՞լ, թե ոչ

20 ապրիլի, 2014  16:47

Բազմաթիվ կանանց հետաքրքրում է հետեւյալ հարցը. կարելի է արդյոք հղիության ընթացքում հարդարման պարագաներ օգտագործել: NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում մանկաբարձ-գինեկոլոգ Արաքսյա Հակոբյանը պատմեց այն մասին, թե ինչ պարագաներ կարելի է օգտագործել հղի կանանց եւ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել:

Բնականաբար հղիությունը հատուկ շրջան է յուրաքանչյուր կնոջ համար, սակայն դա բոլորովին առիթ չէ մոռանալու անձնական խնամքի մասին եւ լինել անշպար եւ անխնամ, համարում է գինեկոլոգը: Հղի կնոջը նույնպես անհրաժեշտ է իրեն գեղեցիկ եւ խնամված զգալ:

Ոչ դեկորատիվ կոսմետիկա

Ինչպես նշեց Արաքսյա Հակոբյանը, ոչ դեկորատիվ կոսմետիկան, որն իր մեջ ներառում է հիգիենայի միջոցներ, խոնավեցնող քսուկներ, սկրաբներ եւ այլ անձնական խնամքի միջոցներ, անհրաժեշտ է բոլոր կանանց եւ հղիներին նույնպես: Դրանցից ամբողջությամբ հրաժարվել չի կարելի, չէ որ հղիության ժամանակ մաշկն ավելի չոր է դառնում, հաճախ թեփոտվում է եւ հատուկ խնամքի կարիք ունի:

Ինչպես ընտրել ոչ դեկորատիվ կոսմետիկա: Շատ հասարակ. ուղղակի պետք է ձգտել ընտրել հնարավորինս բնական միջոցներ՝ սինթետիկ բաղադրիչների նվազագույն պարունակությամբ: Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ հղի կանանց ցանկալի է խնամքի միջոցներ ընտրել հիպոալերգենային շարքից, սակայն քանի որ ալերգիան անհատական դրսեւորում ունի, ապա բոլորովին փաստ չէ, որ ձեզ մոտ ալերգիա չի առաջանա քսուկից, որի տուփի վրա գրված է, որ այն հիպոալերգենային է: Այդ իսկ պատճառով ավելի ճիշտ կլինի ընտրել միջոց, որից դուք վստահ եք, որ ալերգիա չունեք:

Դեկորատիվ կոսմետիկա

«Դեկորատիվ կոսմետիկան հղիներին վստահության զգացողություն է տալիս եւ բարձրացնում է տրամադրությունը, այդ իսկ պատճառով դեկորատիվ կոսմետիկայից ամբողջությամբ հրաժարվելը ճիշտ չէ՝ հավելյալ դրական էմոցիաներն անհրաժեշտ են կնոջը հղիության նորմալ ընթացքի համար», - ասաց Արաքսյա Հակոբյանը:

Դեկորատիվ կոսմետիկայի ընտրության հարցում պետք է վարվել նույն կերպ, ինչ ոչ դեկորատիվի դեպքում: Եվ թեպետ բուսական հիմքի վրա բնական բաղադրիչներով կոսմետիկա Հայաստանում քիչ կա, ցանկության դեպքում, այնուամենայնիվ, կարելի է ձեռք բերել:

Խնամքի ցանկացած միջոց ձեռք բերելու դեպքում պետք է անպայման ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետի եւ պահպանման պայմանների վրա. որոշ հարդարման պարագաներ (հատկապես, երբ դրանք քիչ թե շատ բնական են) շատ շուտ են փչանում, եւ հղի կնոջը դրանք ավելի շատ վնաս կհասցնեն, քան ոչ հղիին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել