• Latest news

Ինչպես է փոխվում համի զգացողությունը ստամոքսի փոքրացման վիրահատությունից հետո

21 ապրիլի, 2014  11:39

Բարիաթրիկ՝ ստամոքսի փոքրացման վիրահատությունից հետո հիվանդները հայտնում են ախորժակի, համի զգացողության եւ հոտառության փոփոխությունների մասին, ասվում է նոր հետազոտության մեջ։

Այս փոփոխությունների դրական կողմերից մեկն այն է, որ հիվանդները կարող են ավելի շատ քաշ կորցնել, հաղորդում է WebMD-ն:

Հետազոտությանը մասնակցել են 103 բրիտանացի հիվանդ, որոնց ստամոքսի շունտավորում են կատարել, ինչի հետեւանքով փոքրացել է ստամոքսի եւ բարակ աղու ծավալը: Նրանց 97%-ը հայտնել է, որ վիրահատությունից հետո փոխվել է նրանց ախորժակը, իսկ 42%-ը, որ փոխվել է նրանց հոտառությունը:

Համի զգացողությունը փոխվել էր հիվանդների 73%-ի մոտ, հատկապես քաղցրի եւ թթվի հանդեպ, ասում են հետազոտողները: Հիվանդները սկսել են այլ կերպ ընկալել հավի, տավարի եւ ոչխարի մսերի, երշիկի, ձկան, ֆաստֆուդի, շոկոլադի, մակարոնեղենի եւ բրնձի համերը:

Հիվանդների գրեթե ¾-ը հայտարարել են, որ նրանց մոտ կայուն զզվանք է առաջացել մսի եւ մսամթերքի հանդեպ: Նրանց 1/3-ը դադարել է հավ, տավարի մսից ուտեստներ, ոչխարի միս, նրբերշիկ, բեկոն եւ խոզապուխտ ուտել:

Նրանց 12%-ի մոտ զզվանք է առաջացել այնպիսի սննդամթերքի հանդեպ, ինչպիսիք են՝ մակարոնը, հացը, թխվածքները եւ կաթնամթերքը՝ սերուցքը, պանիրը, պաղպաղակը; ինչպես նաեւ ձվի նկատմամբ: 4%-ի մոտ՝ բանջարեղենի հանդեպ, 3%-ի մոտ մրգերի եւ մեկ հիվանդի մոտ՝ ձկան պահածոների հանդեպ:

Obesity Surgery ամսագրում վերջերս օնլայն հրապարակված հետազոտության տվյալների համաձայն հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ որոշակի սննդամթերքի հանդեպ զզվանք ձեռք բերած հիվանդները միջին տվյալներով 9կգ ավելի են նիհարել, քան այն հիվանդները, ում համի զգացողության վրա վիրահատությունը չի ազդել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել