• Latest news

Տղամարդիկ 70 տարեկանում փնթփնթան են դառնում

21 ապրիլի, 2014  12:53

Համաձայն 1315 տղամարդու մասնակցությամբ վերջերս կատարված հետազոտության, տղամարդկանց 80%-ը կարծում է, որ 50-ից հետո կյանքը բարելավվում է, իսկ 20%-ը՝ որ այն մնում է ծանր մինչեւ տղամարդու թոշակի անցնելը:

Ամեն լավ բանի վերջը ինչ-որ ժամանակ գալիս է: Տղամարդիկ հայտնաբերել են, որ իրենց երջանկությունը սկսում է պակասել 70 տարեկանում, եւ այդ ժամանակ նրանք դյուրագրգիռ եւ կռվարար են դառնում: Psychology and Aging ամսագրի մարտյան թողարկման մեջ հրապարակված հետազոտությունը լույս է սփռում այն բանի վրա, թե ինչու տղամարդիկ, որոնց տարիքը 15-ամյա հետազոտության սկզբում կազմել է 53-85 տարեկան, սկզբնական շրջանում գոհ են եղել կյանքից, իսկ այնուհետեւ՝ 70 տարեկանում փնթփնթան են դարձել, հաղորդում է Fox News-ը:

«60-ին մոտ տարեց մարդկանց հետ ավելի քիչ տհաճություններ են պատահում, քան նրանց հետ, ովքեր 50 տարեկան են»,- բացատրում է առաջատար հեղինակ Կարոլին Օլդվինը: Բայց 70-ից հետո դրանք շատանում են՝ խնդիրներ առողջության հետ, հարազատների եւ ընկերների մահ:

Սակայն նա նաեւ ավելացնում է, որ ծերունիները դատապարտված չեն մռայլ գոյատեւման, քանի որ ի հայտ են գալիս երջանկության նոր աղբյուրներ. «Դուք կարող եք կորցնել ծնողներին, սակայն թոռնիկ ունենալ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել