• Latest news

Ճարպակալումը մեծացնում է ոսկրերի փխրունությունը

21 ապրիլի, 2014  15:05

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի պետական համալսարանի հետազոտողները պնդում են, որ գեր մարդկանց մոտ ընկնելու եւ ոսկրերը կոտրելու հավանականությունն ավելի մեծ է: Դա ճարպակալման բարդության արդյունք է՝ ոսկրային հյուսվածքի եւ մկանային զանգվածի խտությունը պակասում է, հազորդում է Healthline.com-ը:

«Թվում է, թե որքան ավելի խոշոր է մարդը, այնքան ավելի լավ պետք է լինի նրա ոսկրերի վիճակը,- ասում է դիետոլոգիայի դասախոս Ջասմինկա Իլիչ-Էռնստը,- սակայն դա միշտ չէ, որ այդպես է»:

Տարիներ առաջ Իլիչ-Էռնստը սկսել է ոսկրերի, մկանային ուժի եւ ճարպային զանգվածի միջեւ կապ փնտրել: Նա ասում է, որ բազմաթիվ գիտնականներ դիտարկել են ոսկրերի հետ խնդիրները՝ չկապելով դրանք մկանային զանգվածի եւ ճարպաշերտի հետ:

Նա պնդում է, որ որովայնային ճարպը, որը ավելի թունավոր է քան մարմնի ցանկացած այլ հատվածում կուտակված ճարպը, բացասական ազդեցություն է թողնում ոսկրերի եւ մկանների վրա, եւ նույնիսկ կարող է նպաստել օրգանիզմում բորբոքային գործընթացներին: Ըստ նրա՝ բժիշկները որպես կանոն հիմնական ուշադրությունը դարձնում են սրտանոթային համակարգի եւ այլ հիվանդություների վրա ճարպակալման ազդեցությանը, եւ քիչ ուշադրություն է դարձվել ճարպակալման ազդեցությանը ոսկրերի խտության եւ մկանային զանգվածի վրա:

Իր հետազոտության մեջ Իլիչ-Էռնստը հիմնվում է 200 կանանց մասնակցությամբ կատարված հետազոտության տվյալների վրա, որոնց մոտ չափել են մկանային զանգվածը, ոսկրերի խտությունը եւ ճարպային մարմնակազմությունը: Նա հայտնաբերել է, որ նրանց 1/3-ը ունեցել է 30%-ից ավելի ճարպային հյուսվածք, ոսկրային հյուսվածքի (օստեոպենիա) եւ մկանային զանգվածի (սարկոպենիա) խտության իջեցում, ինչը հատկապես լուրջ խնդիր է տարեց կանանց համար:

Տարիքի հետ մարդիկ քաշ են հավաքում եւ կորցնում են մկանային զանգվածը, սակայն օրգանիզմում ճարպի հավելյալ քանակությունը կարող է վատացնել մկանների եւ ոսկրերի գործունեությունը, պնդում է Իլիչ-Էռնստը:

Բժիշկ Չարլզ Զելցերը՝ Ֆիլադելֆիայից, ով մասնագիտացած է առողջ նիհարելու հարցում, առաջարկում է ոսկրային հյուսվածքի խտությունը բարձրացնելու համար մի քանի կիլոգրամ կորցնել, չնայած որ այս պնդումն ապացուցող հետազոտություններ առայժմ չկան:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել