• Latest news

Իմպլանտոլոգների երկրորդ միջազգային գիտաժողովը կկայանա ապրիլի 25-27-ին Վրաստանում

23 ապրիլի, 2014  10:27

Ապրիլի 25-ից 27-ը Թբիլիսիում՝ Վրաստան, կկայանա իմպլանտոլոգների երկրորդ միջազգային գիտաժողովը:

Հայաստանից այնտեղ մասնակցություն կունենա Դավիթ Գալստյանը, եւ ապրիլի 25-ին Fast & Fixed կոչվող նոր մեթոդով վիրահատություն կկատարի: Այս մեթոդը թույլ է տալիս իմպլանտներ եվ չհեռացվող կամրջակ տեղադրել մի քանի ժամվա ընթացքում, երբ սովորաբար այդ միջամտությունը ավելի երկար է տեւում եւ կատարվում է մի քանի փուլով:

Ապրիլի 26-ին նախատեսված է բուն գիտաժողովի բացումը, ինչպես նաեւ մի քանի իմպլանտոլոգների զեկույցներ. Գերմանիայից՝ Մազեն Տամիմի, Յոխեն Կ.Ալիուս, Ռեյներ Վալենտին, եւ Իտալիայից՝ Պյետրո Ֆելիչե:

Ապրիլի 27-ին զեկույցներով հանդես կգան իմպլանտոլոգներ. Վրաստանից՝ Գալակտիոն Մախվելաձե, Վլադիմիր Մարգելաշվիլի, Մարիամ Մարգելաշվիլի, Ադրբեջանից՝ Ռուֆաթ Հուսեինլի եւ Հունգարիայից՝ Մարկ Անտալ:

Գիտաժողովի ավարտից հետո Յոխեն Ալիուսը՝ գիտությունների դոկտոր Գերմանիայից, մեկուկես ժամ տեւողությամբ վարպետության դաս կանցկացնի գիտաժողովի մասնակիցների հետ եւ խորհուրդներ ու ցուցումներ կտա առջեւի ատամների վերականգնման եւ ատամների իմպլանտների համար լնդերի մշակման ուղղութամբ:

Գիտաժողովի կազմակերպիչը գերմանական Bredent Medical ընկերությունն է:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել