• Latest news

Ամենավատ արագ սննդի ուտեստները. դրանք չի կարելի ճաշին ուտել (ֆոտո)

23 ապրիլի, 2014  18:39

Ճաշն օրվա ամբողջ մնացած մասի համար վառելիք է, այդ իսկ պատճառով կարեւոր է այն ճիշտ ընտրել: Ներքոհիշյալ արագ սննդի ուտեստները շատ կալորիաներ են պարունակում եւ միայն թվացյալ լավ ընտրություն են: Իրականում դրանցից հետո փքվածության եւ այրոցի զգացողություն է առաջանում, բացի այդ՝ գիրանալու եւ հետագայում մի շարք հիվանդություններ ձեռք բերելու վտանգ:

Ճաշի ժամանակ անհրաժեշտ է խուսափել հետեւյալ 5 ուտեստներից, ասում է Քրիստիան Կիրկպատրիկը՝ դիպլոմավորված դիետոլոգ եւ մենեջեր Քլիվլենդի կլինիկայի առողջապահության ինստիտուտից:

1. Պիցցան անխնա աղի է

Պեպպերոնի պիցցայի կտորը պարունակում է մոտ 680 մգ աղ, 12 գ ճարպ (5գ հագեցած) եւ 300 կալորիա: Իսկ ով է կարող սահմանափակվել 1 կտորով: Աղի չափազանց մեծ քանակի օգտագործումը կարող է բերել ճնշման եւ սրտանոթային համակարգի հետ խնդիրների, դրա համար պիցցա ավելի լավ է առիթից առիթ ուտել:

2. Բուրգերները եւ ֆրին իդեալական են գերարագ քաշ հավաքելու համար

Եթե ձեր սիրելի ճաշը պարունակում է «կոմբո» կամ «meal deal» բառերը, ապա հրաժարվեք դրանից: Դասական կրկնակի չիզբուրգերը եւ կարտոֆիլ ֆրին պարունակում են ավելի քան 900 կալորիա: Եթե կոմբոն գազավորված ըմպելիքի մեծ բաժակի հետ է, ապա դա արդեն 1200 կալորիա է: Իսկ ճարպերի եւ աղի մեծ քանակությամբ, բարձր կալորիականությամբ սննդի հաճախ օգտագործումը, ինչպես հայտնի է, բարձրացնում է քաշի ավելցուկի, գերճնշման եւ երկրորդ տիպի դիաբետի առաջացման վտանգը:

3.

Burgers and fries

Սառը կոմբոն եռակի մարդասպան է

 

Այսպիսի ուտելիքը որպես կանոն պարունակում է աղ, հագեցած ճարպաթթուներ եւ որպես նիտրատներ եւ նիտրիտներ հայտնի քաղցկեղածին մասնիկներ, որոնք, ինչպես հայտնի է բաձրացնում են քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը:

Cold-cut combo

4. Հոթ դոգ՝ վատ ճարպեր հացի մեջ

Մեկ նրբերշիկը պարունակում է 35գ. Ճարպ, որից 15 գրամը՝ «վատ», հագեցած ճարպ է: Մեկ հոթ դոգը ապահովում է ձեզ օրվա ընթացքում խորհուրդ տրվող ճարպի չափաբաժնի կեսից ավելին եւ ահռելի 80% հագեցած ճարպեր: Այսպիսի սնունդը բարձրացնում է վատ խոլեստերինի (LDL) մակարդակը ձեր արյան մեջ, այդպիսով մեծացնելով սրտի իշեմիկ հիվանդության, ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման վտանգը:

Hot dog

5. Մոռացեք տապակած հավի մասին

Արագ սննդի ընդամենը մեկ տապակած հավի կրծքամիսը պարունակում է 500-ից ավելի կալորիա, 34 գ ճարպ եւ ավելի քան 1200մգ աղ: Դա չափազանց շատ է: Մոռացեք տապակած հավի մասին եւ այն ինչքան հնարավոր է ուշ-ուշ կերեք: Ձեր օրգանիզմը ձեզանից չափազանց շնորհակալ կլինի:

Fried chicken

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել