• Latest news

Մահը քնած ժամանակ կարող է բացատրվել արյան մեջ շաքարի ցածր մակարդակով

24 ապրիլի, 2014  17:48

Համաձայն նոր, ոչ մեծ հետազոտության` դիաբետով հիվանդների մոտ արյան մեջ շաքարի ցածր մակարդակը՝ հիպոգլիկեմիան, կարող է վտանգավոր կերպով փոփոխել սրտի կծկումների հաճախությունը:

Այս հետազոտության արդյունքները կարող են օգնել բացատրել, թե ինչու է երկրորդ տիպի շաքարային դիաբետով մարդկանց արյան մեջ շաքարի մակարդակի խիստ վերահսկումը բերում սպասվածից ավելի մեծ մահվան ցուցանիշների, հաղորդում է NewsMax Healtհ-ը:

Այս արդյունքները  նաեւ բացատրում են, թե ինչու են առաջին տիպի շաքարային դիաբետով առաջին հայացքից առողջ մարդիկ քնի մեջ մահանում առանց որեւէ տեսանելի պատճառի, ասում են հետազոտողները:

«Մենք հայտնաբերել ենք, որ հիպոգլիկեմիան բավականին տարածված երեւույթ է, եւ որ գիշերային դրվագները տեղի են ունենում այն պատճառով, որ գլյուկոզայի մակարդակը հիվանդների քնած ժամանակ մի քանի ժամերի ընթացքում իջնում է շատ ցածր մակարդակների», - ասաց հետազոտության ավագ հեղինակ Սայմոն Հելլերը՝ Անգլիայի Շեֆֆիլդի համալսարանից:

Դիաբետով մարդկանց մոտ շաքարի ցածր մակարդակն արյան մեջ հազվադեպ երեւույթ չէ: Դիաբետը հիվանդություն է, որը կարող է բերել արյան մեջ շաքարի մակարդակի վտանգավոր բարձր ցուցանիշների: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ հենց բուժման մեթոդները, որոնք կարող են օգնել կանխարգելել արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, եւ ծանր բարդությունները, որոնք ուղեկցում են արյան մեջ շաքարի երկարատեւ բարձր մակարդակները, կարող են չափազանց իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:

Թեպետ որոշ խմելու դեղեր նույնպես իջեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը, այս խնդրում հիմնական «մեղավորը» ինսուլին է: Ինսուլինը բնական հորմոն է հանդիսանում, որն օգնում է շաքարը հասցնել բջիջներին` այն որպես վառելիք օգտագործելու նպատակով:

Հետազոտությանը մասնակցել են երկրորդ տիպի շաքարային դիաբետով 25 մարդիկ, որոնք սրտային հիվանդությունների վտանգ են ունեցել: Նրանց միջին տարիքը կազմել է 64 տարեկան: Նրանք բոլորն ամենաքիչը 4 տարի ինսուլինային թերապիա են ստացել: Հետազոտության բոլոր մասնակիցներին 5 օրերի ընթացքում հսկել են գլյուկոզայի անընդհատ մոնիտորի օգնությամբ, ինչպես նաեւ holter monitor կոչվող սարքի օգնությամբ վերահսկել են սրտի աշխատանքը: Այս երկու սարքերն էլ դյուրակիր են, ինչը թույլ է տվել մասնակիցներին իրենց առօրյա ապրելակերպը վարել:

Ընդհանուր առմամբ հետազոտողները գրանցել են արյան մեջ շաքարի բնականոն մակարդակի ռեժիմի 1258 ժամ, 65 ժամ՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակով եւ 134 ժամ՝ արյան մեջ շաքարի ցածր մակարդակով: Արյան մեջ շաքարի ցածր մակարդակ է համարվել 63 մգ/դեցիլիտրից պակաս շաքարի մակարդակը: Ըստ հետազոտության տվյալների շաքարի այս ցածր մակարդակները հաճախ աննկատ են մնացել:

Ցածր սրտային ռիթմի վտանգը 8 անգամ ավելի բարձր է եղել երբ գիշերն արյան մեջ շաքարի մակարդակը ցածր է եղել: Ըստ հետազոտության տվյալների օրվա ընթացքում սրտի դանդաղ ռիթմեր չեն նկատվել: Ոչ նորմալ սրտային կծկումների՝ առիթմիաների քանակը նույնպես զգալի բարձր է եղել գիշերը, երբ արյան մեջ շաքարի մակարդակը ցածր է եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել