• Latest news

Ինքնաթիռի շասսիում ողջ մնացած տղային փրկել է «ձմեռային քո՞ւնը»

24 ապրիլի, 2014  19:46

Քալիֆորնիայից Հավայան կղզիներ թռչող Boing 767 ինքնաթիռի շասսիում թաքնված 16-ամյա տղան հնարավոր է կենդանի է մնացել այն պատճառով, որ ընկել է մի վիճակի մեջ, որն ինչ-որ բանով հիշեցնում է ձմեռային քունը, hաղորդում է NewsMax Health-ը: Հնարավոր է, որ նման վիճակի պատճառ է դարձել կյանքին սպառնացող ցածր ջերմաստիճանը:

«Ուղղակի շշմեցուցիչ է, թե ինչպես է նա ողջ մնացել, - ասել է ԱՄՆ ավիացիայի եւ տիեզերագնացության թանգարանի վարիչ Ռոջեր Քոննորը, - նա երջանիկ պատահականությամբ է փրկվել: Այդպիսի բան տեղի է ունենում հարյուրից մեկ անգամ»: Ըստ նրա, մարդկանց մեծամասնությունը 1000 մետր բարձրության վրա, -62°C ջերմաստիճանի եւ թթվածնի ցածր պարունակությամբ օդում նույնիսկ մի քանի րոպե չի կարողանա գոյատեւել:

«Հնարավոր է, ցուրտը դանդաղեցրել է օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները եւ կանխարգելել է մահը, - ասել է նա NBC News-ին: - Դա նման է այն բանին, թե մարդիկ ինչպես են ողջ մնում սառցաջրի մեջ ընկղմվելուց հետո. դա նման է ձմեռային քնի վիճակին»: Քալիֆորնիայի Սանտա-Կլարայից փախստականը հանդիսանում է այն 25 մարդկանցից մեկը, որոնք 1947 թ-ից սկսած կենդանի են մնացել նման ճանապարհորդությունից հետո: Ըստ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ կառավարության տվյալների՝ ավելի քան 100 մարդիկ փորձել են նմանատիպ թռիչքներ կատարել:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ամերիկացի դեռահասն ԱՄՆ Քալիֆորնիա նահանգից  թռիչք է կատարել Հավայան կղզիներ՝ թաքնվելով ուղեւորատար ինքնաթիռի շասսիի համար նախատեսված հատվածում: Ինքնաթիռն օդում է գտնվել 5 եւ կես ժամ եւ վայրէջք է կատարել Մաուի կղզու վրա, ինչից հետո դեռահասը դուրս է թռել թռիչքուղու վրա, որտեղ եւ ձերբակալվել է օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Հետախուզության Դաշնային Բյուրոյի ներկայացուցիչները հարցաքննել են տղային եւ առանց մեղադրանքներ ներկայացնելու ազատ են արձակել:

Դեռահասը Քալիֆորնիայից Հավայան կղզիներ է թռել` թաքնվելով շասսիի համար նախատեսված խցում

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել