• Latest news

5 փաստ եւ առասպել գրիպի եւ մրսածության մասին

8 դեկտեմբերի, 2013  12:21

Շատ կարծիքներ եւ թյուր պատկերացնումներ կան գրիպի եւ մրսածության մասին։ Որն է դրանցից փաստ, իսկ որը՝ առասպել, մեկնաբանում է Fox New-ին բժիշկ Ջենիֆեր Քոլինզը Նյու Յորքից։

Գրիպի ժամանակ չի կարելի մարմնամարզություն անել - առասպել

Եթե դադարեք ձեր մարզումները, հիվանդությունն ավելի կձգձգվի: «Թեթեւ եւ չափավոր վարժությունները կբարձրացնեն ձեր իմունային համակարգի աշխատունակությունը», - ասում է Քոլինզը: Նա խորհուրդ է տալիս օրգանիզմի գերլարվածությունը կանխարգելելու համար 75-80%-ով  կրճատել մարզումները:

Եվ նաեւ մաքրել մարզասարքերը մարզվելուց առաջ եւ հետո:

Հավի ապուրը պայքարում է մրսածության դեմ - փաստ

Զարմանալի չէ, որ մարդիկ հիվանդ ժամանակ մայրիկին են կանչում: Նրա պատրաստած հավի ապուրը անպատճառ կօգնի: Ըստ Chest ասմագրում հրապարակված հետազոտության, հավի ապուրն արյան մեջ ընկճում է որոշ սպիտակ բջիջների շարժումը, ինչն էլ ճնշում է մրսածության ախտանշանները: Ավելին, հավի ապուրի սովորական բաղադրիչները՝ գազարը, սոխը, սխտորը, նեխուրը հարուստ են A, D վիտամիններով, մագնեզիումով, ֆոսֆորով եւ կալիումով, ինչը ստիպում է իմունային համակարգին ամբողջ ուժով աշխատել:

Հարբուխ  կարելի է ձեռք բերել սառը եղանակին - առասպել

Սառը եղանակը հարբուխ չի առաջացնում, այն առաջացնում է վիրուսը: Այնպես է ստացվել, որ ռինովիրուսը ԱՄՆ-ում գերակշռում է ձմեռային ամիսներին, հիմնականում այլ երկրներից մեծ ներգաղթի պատճառով

Իրականում, հարբուխը ավելի շատ ախտահարում է փակ տարածություններում, որտեղ առկա է մարդկանց (եւ նրանց բացիլների) մեծ քանակի կուտակում փոքր տարածքում:

Կաթնամթերքն ուժեղացնում է ախտանշանները - գրեթե ճիշտ է

Քթի փակվածությունը ձեզ սիտպում է բերանով շնչել, ինչի հետեւանքով կոկորդը դառնում է կարմիր եւ գրգռված: Հեղուկը ճնշում է գրգռվածությունը, բայց կաթը խիտ է եւ պատում է կոկորդն ու ավելի ճնշում այն: Դա չի նշանակում, որ պետք է խուսափել կաթնամթերքից: Դուք կարող եք ուտել ձեր յոգուրտը, պանիրը եւ նաեւ կաթ խմել, ուղղակի այդ ամենից հետո ջուր կամ հյութ խմեք:

Գրիպի դեմ պատվաստումը գրիպ է առաջացնում - առասպել

Դուք վերջապես որոշում եք եւ գնում պատվաստվելու գրիպի դեմ, իսկ հաջորդ օրն արդեն ջերմությունով պառկա՞ծ եք անկողնում: Զուգադիպությու՞ն է: Ավելի շուտ, այ՛ո:  Գրիպի վիրուսը ձեզ վարակում է  ախտանշանների առաջացումից 48 ժամ առաջ, այնպես որ, եթե այդ նույն ժամանակահատվածում դուք վարակվել եք գրիպի վիրուսով, ապա կարող է թվալ, որ պատվաստումն է առաջացրել գրիպը, մինչդեռ դուք ամեն դեպքում կհիվանդանայիք:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է