• Latest news

Հողի մանրէն կարող է ընկնել սթրեսի դեմ պատվաստանյութի հիմքում

18 հունիսի, 2019  20:41

Հողում ապրող միկրոօրգանիզմը կարող է դառնալ սթրեսի բացասական ազդեցության դեմ պայքարի բանալին։ Խոսքը ոչ պաթոգեն Mycobacterium vaccae մանրէի մասին է, որի հանգամանալից ուսումնասիրությունը, գիտնականների կարծիքով, կարող է իսկական բեկում առաջացնել բժշկության մեջ։

Երկար տարիներ Քրիսթոֆեր Լոուրին Կոլորադոյի համալսարանից ուսումնասիրել է Mycobacterium vaccae-ն եւ պարզել, որ այդ մանրէի հիմքի վրա ստեղծված դեղամիջոցի ներարկումը կրծողներին  օգնել է հաղթահարել սթրեսային ռեակցիաները։

Բանը ճարպաթթուն է, որը պարունակվում է այդ մանրէում եւ որը գիտնականներին հաջողվել է սինթեզել լաբորատոր պայմաններում։ Դրա շնորհիվ միկրոբը կարող է իջեցնել բորբոքումների մակարդակը կենդանի օրգանիզմներում։

Առայժմ հետազոտողները սահմանափակվել են կրծողների վրա փորձեր կատարելով, բայց հետագայում նախատեսում են ուսումնասիրել այդ մանրէների ազդեցությունը մարդու վրա։ Եթե դրանք ապացուցեն իրենց արդյունավետությունը, դա, գուցե, հնարավորություն կտա ստեղծել պատվաստանյութ սթրեսի դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է