• Latest news

Տանը բուժվելու 12 օր ընդդեմ ստացիոնարի 24 օրվա. Այսօր մասնավոր հատվածն ի՞նչ կարող է առաջարկել հոգեկան հիվանդությամբ պացիենտներին

21 հունիսի, 2019  19:58

Հոգեբուժության զարգացման հետ մեկտեղ շատ երկրներում սկսում են հրաժարվել փակ ստացիոնարներում պացիենտների երկրարատեւ բուժումից՝ նախապատվություն տալով փոքր կենտրոններին, որոնք աշխատում են բաց դռների սկզբունքով: Դեպքերի գերակշիռ մեծամասնությամբ հոգեկան խանգարումներով պացիենտներն ամենեւին կարիք չունեն շաբաթներով ստացիոնարում մնալ՝ կտրվելով աշխատանքից եւ ընտանիքից. նրանք կարող են գալ բժշկական կենտրոն, ստանալ դեղերը եւ վերադառնալ իրենց գործերին:

Հայաստանում, ցավոք, առայժմ չեն շտապում նման մոտեցումներ ներդնել. մինչ աշխարհը շարժվում է հոգեբուժական կլինիկաների մահճակալների կրճատման ուղղությամբ, այստեղ դեռեւս գործում են խոշոր կենտրոններ, որտեղ սրացումների դեպքում պացիենտները «պառկում» են 24 եւ ավելի օր: Այս ժամանակահատվածում պացիենտները կտրվում են աշխատանքից, ընկերներից, շփումներից, իսկ պետությունը ստիպված է նրանց պահելու համար ահռելի գումար ծախսել, եւ միջոցները չեն բավականացնում նրանց բուժումն ամենաժամանակակից միջազգային ուղեցույցներով կազմակերպելու համար:

Այսօր, սակայն, բոլոր նոր մոտեցումները մասնավոր հատվածին հասանելի են: «Ալֆա-Բետա» ախտորոշման կենտրոնի հոգեբուժական ծառայության ղեկավար Անահիտ Գեւորգյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ այսօր հենց մասնավոր հատվածին է հասանելի, այսպես կոչված, ստացիոնարափոխարինող մոտեցումը. սա այն է, երբ հոգեբուժական խնդիրներով, նույնիսկ փսիխոզի վիճակում շիզոֆրենիայով հիվանդներին ամբուլատոր պայմաններում են բուժում կամ ցերեկային ստացիոնարում:

Մասնագետի խոսքով՝ այսօր հասանելի են ժամանակակից դեղամիջոցներ, որոնք այդպիսի բուժումն առավել քան հնարավոր են դարձնում. այս դեղամիջոցները ընդամենը մի քանի օրում ապահովում են լիարժեք եւ երկարատեւ ռեմիսիա՝ առանց կողմնակի էֆեկտների, եւ մարդն արագ վերադառնում է իր ամենօրյա գործերին՝ առանց ստացիոնարում շաբաթներ անցկացնելու անհրաժեշտության:

«Մեր կլինիկայում մենք ստեղծել են Հայաստանում բուժման նոր մեթոդ՝ ստացիոնարափոխարինող թերապիա: Մեր մեթոդը հոսպիտալացում չի պահանջում. պացիենտը գալիս է մեզ մոտ, ստանում է դեղամիջոցներն ու տուն գնում: Նրա մոտ սրացումն անցնում է տառացիորեն 1-2 օրում: Ամբողջ բուժումը տեւում է ընդամենը 12 օր, որից հետո ռեմիսիա է սկսվում: Մեր մասնագետները տիրապետում են բոլոր մեթոդներին, որպեսզի հետագայում պացիենտին աջակցեն ռեմիսիայի վիճակում՝ կանխելով ապագայում սրացումը: Այս մոտեցումները գերազանց են գործում նույնիսկ այնպիսի ծանր հիվանդությունների դեպքում, ինչպիսին է շիզոֆրենիան, երկբեւեռ խանգարումը, ծանր դեպրեսիաները», - ասաց մասնագետը:

Նման արագ առողջացում ապահովող դեղամիջոցները թանկ արժեն, ուստի Հայաստանում պետպատվերի շրջանակում սովորաբար չեն օգտագործվում: Բայց դրանցով բուժումը տնտեսապես ավելի շահավետ է, քան պացիենտների պարբերական հոսպիտալացումը, չէ՞ որ պացիենտը կարող է ընտանիքից չկտրվել, կարող է աշխատել եւ հարկեր վճարել, նրան ստացիոնարում պահելու կարիք չկա: Մասնագետը շեշտեց, որ հենց այս պատճառով զարգացած հոգեբուժական ծառայություններով երկրներում նախապատվություն են տալիս հատկապես այսպիսի մոտեցումներին. երկարաժամկետ հեռանկարում դրանք ավելի շահավետ են թե՛ պացիենտի, թե՛ նրա ընտանիքի, թե՛ պետության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ