• Latest news

Ինչու՞ է պետք քնելուց առաջ ցնցուղ ընդունել

22 հուլիսի, 2019  20:22

Եթե քնելուց  1-2 ժամ առաջ ցնցուղ ընդունել, դա կարող է զգալիորեն բարելավել քնի որակը, պարզել են Տեխասի համալսարանի մասնագետները:

EurekAlert!-ում մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ գիտնականները ամփոփել են 5322 հետազոտություններ, որոնք նվիրված էին ցնցուղ կամ լոգանք ընդունելու եւ քնի որակի միջեւ կապին:

Պարզվել է, որ լոգանք ընդունելն իսկապես օգնում է ավելի լավ քնել, իսկ քնի բարելավման համար օպտիմալ ջերմաստիճան է 40-42 աստիճան Ցելիսիուսը:

Եթե նման ջերմաստիճանի ցնցուղ կամ լոգանք ընդունել, դա կարող է օգնել սովորականից 10 րոպե շուտ քնել:

Գիտնականները բացատրում են, որ մարմնի ջերմաստիճանը, ինչպես եւ քունը, կարգավորվում են օրական ռիթմերով:

Օրվա երկրորդ կեսին ,միջին վիճակագրական  մարդու մարմնի ջերամստիճանը 1-1,5 աստիճան Ցելսիուսով ավելի բարձր է, քան քնած ժամանակ, երբ  ջերմաստիճանը իջնում է նվազագույն աստիճանի:

Քնելուց մեկ ժամ առաջ  մարմնի ջերմաստիճանը նվազում է 025-.5 աստիճանով եւ շարունակում է նվազել՝ հասնելով ամենացածր մակարդակին քնի ուշ փուլի սկզբում: Արթնանալուց առաջ մարմնի ջերմաստիճանը սկսում է բարձրանալ:

Տաք լոգանքը, ըստ գիտնականների, խթանում է արյան շրջանառությունը: Դրա համար քնելուց 1-2 ժամ առաջ ցնցուղ ընդունելը օգնում  կարգավորել օրական ռիթմերը եւ հետեւաբար նաեւ քունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել