• Latest news

Յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է կատարվում․ ԱՀԿ

9 սեպտեմբերի, 2019  20:01

Յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է կատարվում ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ ամեն տարի ինքնասպանությունների հետեւանքով ավելի շատ մարդ է մահանում, քան պատերազմում։

ԱՀԿ-ի տվյալներով, ինքնասպանության ամենատարածված ձեւերն են՝ կախվելը, թունավորումը եւ կրակոցը։ Կազմակերպությունը կոչ է անում կառավարություններին ինքնասպանությունների պրոֆիլակտիկայի ծրագրեր ընդունել, որպեսզի կարողանան օգնել մարդկանց հաղթահարել սթրեսները եւ նվազեցնել ինքնասպանության միջոցների հասանելիությունը։

Նոր զեկույցի համաձայն, տարեկան ինքնասպանությունից մահանում է 800 000 մարդ։

ԱՄՆ-ում առողջապահության պաշտոնյաները կոչ են անում խստացնել զենքի վերահսկողությունը, որպեսզի սահմանափակվի մահաբեր միջոցների հասանելիությունը, այն դեպքում երբ ԱՀԿ-ի զեկույցում մեջբերվում է պեստիցիդների օգտագործման արգելքը, որոնք մարդիկ օգտագործում են թունավորման համար, որպեսզի 70 տոկոսով կրճատվեն ինքնասպանությունները։

«Ինքնասպանությունը հասարակական առողջապահության գլոբալ խնդիրներից է։ Այն վերաբերում է բոլոր տարիքներին, սեռերին եւ աշխարհի տարածաշրջաններին»,- ասվում է ԱՀԿ-ի զեկույցում։ Դրանից ավելի շատ են մահանում, քան մալարիայից, կաթնագեղձի քաղցկեղից, պատերազմից կամ սպանություններից։

Ինքնասպանությունը 15-29 տարեկան երիտասարդների, ինչպես նաեւ 15-19 տարեկան աղջիկների շրջանում մահվան դեպքերի երկրորդ պատճառն է՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո։

Ինքնասպանությունների գլոբալ ցուցանիշները վերջին տարիներին՝ 2010-2016թթ․, նվազել են 9,8 տոկոսով, սակայն այդ նվազումը միանշանակ չէ։ Օրինակ, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում ցուցանիշը նույն տարիներին աճել է 6 տոկոսով։

Զեկույցում նշվում է, որ հարուստ երկրներում տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են ինքնասպան լինոււմ, քան կանայք՝ ի տարբերություն եկամտի միջին եւ ցածր մակարդակ ունեցող երկրների, որտեղ ցուցանիշներն առավել հավասար են։

«Ինքնասպանությունները կարելի է կանխել,- ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Տեդրոս Ադխանոմ Գեբրեսուսը,- Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին առողջապահական եւ կրթական ազգային ծրագրերում ներառել ինքնասպանությունների կանխման ստուգված մարտավարությունները»։

ԱՀԿ-ն հայտարարել է, որ պեստիցիդներին հասանելիության սահմանափակումը ինքնասպանությունների կրճատման ամենաարդյունավետ միջոցներից է։

ԱՀԿ-ն մատնացույց է արել Շրի Լանկայի հետազոտությունները, որտեղ 1995-2015թթ․ պեստիցիդների արգելքը հասցրել է ինքնասպանությունների թվի 70 տոկոս կրճատմանը եւ մոտ 93 000 կյանքերի փրկմանը։

ԱՄՆ-ում վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ 1999 թվականից ինքնասպանությունների մակարդակը աճել է 40 տոկոսով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է