• Latest news

Որտե՞ղ կարող են օգտագործվել սրտի կաթվածով հիվանդների օրգանիզմից հեռացված ճարպերը

7 հուլիսի, 2014  17:28

Գիտնականները պարզել են, որ սրտի կաթվածի ենթարկված հիվանդների օրգանիզմից վիրահատության ընթացքում հեռացված` ցողունային բջիջներ պարունակող ճարպային հյուսվածքները կարող են կրծքավանդակին վերաներարկվել` օրգանի աշխատանքը բարելավելու եւ հետագա բարդություններից խուսափելու համար, հաղորդում է Daily Mail-ը:

Ցողունային բջիջները ֆիզիկական մաշվածքի ենթարկված հյուսվածքները թարմացնելու հատկություն ունեն, ուստի կարող են, սրտի կարեւորագույն անոթները վերանորոգելու շնորհիվ, օրգանի գործառնությունների բարեկարգման հասնել:

Մինչ այժմ, սրտի վիրահատության ընթացքում, օրգանի աշխատանքը թեթեւացնելու նպատակով օրգանիզմից հեռացված ճարպերը դեն էին նետվում, սակայն այսուհետ կարող են լաբորատոր մշակման ենթարկվել` օգտակար հատկություններ ունեցող ցողունային բջիջներն առանձնացնելու եւ սրտին հետ ներարկելու համար, եւ այս ամենը` վիրահատության ընթացքում:

Իրականացված հետազոտության շրջանակում, գաղափարը սրտի 24 վիրահատությունների ընթացքում փորձարկման է ենթարկվել: Անհրաժեշտ քանակով ցողունային բջիջների զտման` առաջին հայացքից բարդ թվացող գործընթացն իրականում, ստանդարտ գիտական տեխնոլոգիաների կիրառմամբ, երկար ժամանակ չի խլել: Այդուհանդերձ, գիտնականները հույս ունեն, որ առաջիկայում մի քանի ժամ տեւողությամբ գործընթացն ավելի կարագանա` մեկ վիրահատության ընթացքում իրականացվելու համար: Հայտնագործության կարեւորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ օրգանիզմի իմունային համակարգի հակադարձ ռեակցիան բացառվում է, քանի որ հյուսվածքները հիվանդի օրգանիզմից են վերցվում:

Այդուհանդերձ, հետազոտության շրջանակում զտված բջիջները հիվանդին հետ վերադարձնելու փորձեր դեռեւս չեն արվել: Փոխարենը, լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումները դրական արդյունք են գրանցել: 18 մկներից 13-ին ցողունային բջիջներ են ներարկվել, 5-ին` աղային լուծույթներ, եւ ընդամենը 6 շաբաթ անց ցողունային բջիջիներ ստացած մկները ապաքինման նկատելի տարբերություն են դրսեւորել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել