• Latest news

Խումարի «բուժման» 7 միջոցներ, որոնք երբեք չեն օգնում

13 հուլիսի, 2014  12:33

Շաբաթ երեկոյան որքան էլ լավ ժամանակ անցկացնեք` ալկոհոլի հետ միասին, կիրակի առավոտյան ոչ նվազ խղճուկ վիճակ է սպասվում` ուժեղ գլխացավի, խառնաշփոթ վիճակում հայտնված ստամոքսի եւ զուգայարանում անցկացված անասելի երկար ժամանակի տեսքով: Եթե ձեզ թվում է, որ, ուսանողական տարիների համեմատությամբ, հիշյալ ախտանշանների հանրագումարը համարվող խումարն ուժեղացել է, ապա միանգամայն ճիշտ դիտարկում եք կատարում: Վերջերս դանիացի գիտնականները պարզել են, որ 29 տարեկանից հետո ալկոհոլի առավոտյան «ասելիքները» ավելի արտահայտիչ են դառնում, հաղորդում է FoxNews-ը:

Ցավոք սրտի, այն բոլոր միջոցառումները, որոնք խումարի «մասնագետներն» են ձեռնարկում` կարգի հրավիրվելու համար, թեկուզ` 10 բաժակ սուրճի տեսքով, ընդամենը պլացեբոյի էֆեկտ ունեն` ինքներդ ձեզ համոզելու համար, որ գլխի մեջ սկսված շինարարությունը շուտով կհանդարտվի:

 Ստորեւ բերված 7 միջոցառումներն իրականում ոչնչով չեն օգնի ձեզ.

 1. Շնից մազ պոկելն օգո՞ւտ է

Մոլորություն. առավոտյան «Արյունոտ Մերի» խմելով` կարող եք ցավը մեղմել

Ճշմարտություն. հաջորդ օրը «մի բան» խմելով` ընդամենը ժամանակավորապես թեթեւություն կզգաք: Այդ կերպ կարող եք ընդամենը հետաձգել խումարի առաջացման պահը, սակայն ի վերջո այն առավել մեծ ուժով ի հայտ կգա, քանի որ ալկոհոլի միզամուղ հատկությունները գլխացավի եւ ուժասպառության են հանգեցնում: 

 2. «Յուղոտ» նախաճաշ

Մոլորություն. երշիկի, ձվի եւ կարտոֆիլի օգնությամբ օրգանիզմում մնացած ալկոհոլը կլանելու հնարավորություն կունենաք

Ճշմարտություն. առավոտյան ձեր օրգանիզմում վաղուց արդեն ալկոհոլի կաթիլ անգամ չի մնում, եւ «յուղոտ» նախաճաշի ազդեցությամբ ընդամենը այրոց կունենաք:

3. Սուրճ

Մոլորություն. սուրճը լավագույն սպեղանին է` խումարի դեմ պայքարում

Ճշմարտություն. սուրճն, իհարկե, կօգնի, բայց հաշվի առնելով դրա միզամուղ հատկությունները, հարկ է, որ մինչ այդ մեկ բաժակ հեղուկ ընդունեք: Բացի այդ, ամենահաս խմիչքը չի կարող նաեւ նախաճաշին փոխարինել. դատարկ ստամոքսը, կոֆեինի ազդեցությամբ, կարող է արդեն իսկ անհանգիստ վիճակում գտնվող մարսողական համարգին հերթական հարվածը հասցնել:

 4. Քնելուց առաջ կուշտ ուտելը

Մոլորություն. երեկույթից հետո կարգին սնվելով` օրգանիզմում առկա ալկոհոլը կկլանեք եւ առավոտյան ցավերը մեղմելու հնարավորություն կունենաք:

Ճշմարտություն. խմելուց հետո ընդունված սնունդը չի կարող ալկոհոլի նյութափոխանակության եւ կլանման բերել: Իրական օգուտ միայն այն դեպքում կստանաք, եթե մինչեւ երրորդ բաժակը նորմալ սնվեք: Սնունդը արյան մեջ ալկոհոլի դանդաղ եւ անվտանգ ներծծմանը կնպաստի:

 5. Փորձում եք ամբողջ օրը պառկա՞ծ անցկացնել

Մոլորություն. եթե ուժեղ գլխապտույտ ունեք եւ արեւի լույսի նկատմամբ գերզգայուն եք դարձել, մութ սենյակում պառկելով` կարող եք ժամանակ տալ օրգանիզմին, որպեսզի կուտակված տոքսիններից ազատվի: 

Ճշմարտություն. վերջերս իրականացված հետազոտություններից մեկի արդյունքները ցույց են տվել, որ ինտոքսիկացված մարդիկ երկու ժամ ավելի ուշ են քնում` սթափ վիճակում գտնվողների համեմատությամբ: Խումարի բոլոր ախտանշանները` ուժասպառությունը, գլխացավը, գերզգայունությունը միաժամանակ նաեւ օրգանիզմի զրկանքների արդյունք են: Այնպես որ նախ` փորձեք երկու ժամ տեւողությամբ քնի պակասը հետ բերել, իսկ այնուհետ` շարժուն կենսակերպի անցեք` տոքսիններից հնարավորինս շուտ ազատվելու համար:

 6. Ֆիզիկական վարժություններ

Մոլորություն. առավոտյան վազքը կօգնի, որ ալկոհոլի մնացորդը քրտնքի հետ միասին օրգանիզմից դուրս հանեք

Ճշմարտություն. ինչպես արդեն նշել ենք` առավոտյան օրգանիզմում ալկոհոլ այլեւս չի մնում: Սակայն, վազքի շնորհիվ ձեր հիմնային նյութափոխանակության ցուցանիշը փոխելով, կարող եք, ի հավելումն էթանոլի, խմիչքի բաղադրության մեջ մտնող այլ` ենթադրաբար խումարի պատճառ համարվող քիմիկատներից ազատվելու գործընթացը արագացնել: Ճիշտ է` նման պատճառահետեւանքային կապը դեռեւս գիտականորեն չի ապացուցվել, սակայն կարելի է մտածել, որ ասվածը ճիշտ է, քանի որ խումարի բոլոր ախտանշանները` գլխացավը, կենտորանանալու անկարողությունը, ապաթիան, լեթարգիան սրտի աշխատանքի եւ արյան շրջանառության արագացման արդյունքում թուլանալու միտում ունեն:

7. Թայլենոլ

Մոլորություն. քնից առաջ ցավազրկող ընդունելով` կարող եք հաջորդ օրվա գլխացավը մեղմել

Ճշմարտություն. բոլորը գիտեն, որ ալկոհոլը դեղամիջոցների հետ համակցել չի կարելի, սակայն ացետամինոֆենները, այդ թվում նաեւ` Թայլենոլը, կարող է նույնիսկ օրգանիզմի կողմից ալկոհոլի ողջ ծավալի կլանումից հետո, այսինքն` երեկույթից ավելի քան մեկ ժամ անց վտանգավոր գտնվել, քանի որ խմիչքի ազդեցությամբ օրգանիզմում որոշ ակտիվացված` ացետամինոֆենների հետ վտանգավոր հակազդեցության մեջ մտնող էնզիմներ կարող են դեռեւս երկար ժամանակ` մինչեւ անգամ մեկ օր իրենց ազդեցությունն ապահովել: Այնպես որ գոնե խումարին չհակազդող քիմիական կազմով դեղամիջոց, թեկուզ` Ասպիրին ընդունեք:

 Խումարը` ինքնաբուժում

 Իսկ ինչո՞ւ են խումարի ախտանշաններն այդքան ծանր: Որովհետեւ այդ կերպ ձեր մարմինը փորձում է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հաջորդ անգամ այդչափ մեծ քանակությամբ տոքսիններ չընդունեք: Հակառակ դեպքում հաջորդաբար առավել մեծ քանակությամբ եւ առավել հաճախ ալկոհոլ կօգտագործեք:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է