• Latest news

Գիտնականները արգանդում ներպատվաստելի սաղմերի զտման նոր եղանակ են հայտնաբերել

8 հուլիսի, 2014  12:07

Անպտղության բուժմամբ զբաղվող գիտնականները ներպատվաստելի սաղմերի զտման նոր եղանակ են հայտնաբերել, ինչի արդյունքում արտաարգանդային բեղմնավորման տեխնոլոգիայի արդյունավետության 50 տոկոսի չափով աճ կարող է գրանցվել, տեղեկացնում է Daily Mail-ը:

Օքսֆորդի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ սաղմի էներգիա արտադրող բջիջներում ԴՆԹ-ի բարձր մակարդակի առկայությունը կարող է ներպատվաստման եւ հղիության խափանման ազդակ համարվել:

Գիտնականներին, մասնավորապես, հաջողվել է ԴՆԹ-ի մակարդակի՝ ներպատվաստման համար անվտանգ շեմը գտնել:

Ամեն տարի Մեծ Բրիտանիայում արտաարգանդային բեմնավորման եւ ներպատվաստման շուրջ 60 հազար փորձ է իրականացվում, սակայն զույգերի 70-80 տոկոսը շարունակում են առանց երեխայի մնալ, քանի որ, երբ նույնիսկ առողջ թվացող սաղմը գենետիկ արատներ է պարունակում, հետագա հղիությունը, որպես կանոն, խափանվում է: 

Նոր բացահայտումը ներպատվաստման խափանման երեք դեպքերից մեկը կանխատեսելու հնարավորություն է ընձեռում: Ասել է թե՝ արտաարգանդային բեղմնավորման օգնությանը դիմած զույգերի շուրջ 40 տոկոսն այսուհետ կարող են ծնող դառնալու հաճույքը վայելել:

Գենետիկ հետազոտությունը երկար ժամանակ չի պահանջում: Այն առավելագույնը մի քան ժամ կարող է տեւել եւ մեծ արժեք չի ունենա՝ ընդամենի մի քանի ֆունտ ստեռլինգ:

Օքսֆորդի գիտահետազոտական խմբի անդամները փորձել են պարզել, թե արդյոք արտաարգանդային բեղմնավորմամբ ստացված սաղմում առկա՝ կնոջ կողմից փոխանցվող միտոխոնդրիալ ԴՆԹ-ի քանակը կարող է ներպատվաստման արդյունավետության վրա ազդել:

Միջազգային փորձագետներից բաղկացած խումբը բեղմնավորմանը հաջորդող հինգ օրերի ընթացքում՝ նախքան միտոխոնդրիալ ԴՆԹ-ի մակարդակի աճի մեկնարկը, նմուշներ է վերցրել 392 սաղմերից՝ դրանց հետագա զարգացումն ուսումնասիրելու համար: 

Հետազոտությանը միջինը 38 տարեկան 87 կին է մասնակցել, որոնցից 44-ի դեպքում ներպատվաստումը բնականոն հղիությամբ է ավարտվել, իսկ 43 դեպքերում՝ խափանմամբ:

Գիտնականները պարզել են, որ գենետիկ արատներ կրող եւ մեծ ՝ հատկապես 40-ից բարձր տարիքի կնոջ ձվաբջջից բեղմնավորված սաղմերը մեծ ի մասամբ միտոխոնդրիալ ԴՆԹ-ի բարձր մակարդակ են պարունակում: Իսկ ահա այն սաղմերի մոտ, որոնք հաջողությամբ են ներպատվաստման ենթարկվում, ԴՆԹ-ի մակարդակը նշանակալիորեն ցածր է:

Կարեւորագույն նշանակություն ունի այն հանգամանքը, որ գիտնականներին հաջողվել է ԴՆԹ-ի մակարդակի անվտանգ շեմը գտնել: Պահանջվող առավելագույնից ցածր ցուցանիշ ունեցող բոլոր առողջ սաղմերի ներպաստվաստման փուլը հաջողությամբ է պսակվել:

Հետազոտության հեղինակ դոկտոր Ֆրագուլիի խոսքով, դեռեւս միանշանակ պարզ չէ, թե ինչպես է ԴՆԹ-ի մակարդակը ներպատվաստման արդյունավետության վրա ազդում, սակայն վարկած կա, որ պատճառը սթրեսի ցածր եւ բարձր մակարդակներն են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել