• Latest news

4 ամսական «հրաշք» աղջնակը՝ Մեգան Հյուին, վիժում խթանող դեղամիջոցին «ոչ» է ասել

8 հուլիսի, 2014  13:31

Իռլանդուհի Մեգան Հյուին նոր իմաստ է հաղորդել «ի ծնե մարտիկ» արտահայտությանը, հաղորդում է Medical Daily-ն: Նրա մայրը՝ 31-ամյա Միշելը, Դուբլինի հիվանդանոցներից մեկում հինգ անգամ հետազոտություն անցնելուց հետո, այլեւս կասկած անգամ չի ունեցել, որ հղիությունն ընդհատման կարիք ունի, քանի որ պտուղն այլեւս կենդանի չէ: Բժիշկները նրան խորհուրդ են տվել վիժում խթանող երկու դեղամիջոց ընդունել՝ արգանդը մաքրելու նպատակով:

Որոշ ժամանակ անց Միշելը հղիության թեստ է գնել՝ համոզվելու համար, որ դեղամիջոցներն իրենց գործն արել են, եւ արգանդում ոչ մի վտանգավոր խցանումներ չեն մնացել: Երբ պարզվել է, որ դեռեւս հղիություն վկայող նշաններ կան, կրկին հիվանդանոց է ներկայացել՝ այս անգամ արդեն արգանդը վիրաբուժական միջամտությամբ մաքրելու համար: Եւ լավ է, որ նման դեպքերում հիվանդներին նախապես ուլտրաձայնային հետազոտություն է նշանակվում: Որովհետեւ քիչ անց՝ վիժումից 10 օր հետո, բժիշկները Մեգանին են գտել:

«Երբ սրտի աշխատանք լսվեց, կյանքիս լավագույն ապրումները ունեցա: Պարզվեց՝ երկվորյակներով եմ հղի եղել», - պատմում է արդեն երեք երեխաների՝ 4 տարեկան Մայայի, 2 տարեկան Նոյի եւ 4 ամսական Մեգանի երջանիկ մայրը:

Բժիշկներն ասում են, որ խցանումների եւ արյան պատճառով չեն կարողացել զույգ հղիությունը տեսնել: Միշելին նման բացատրությունն, այդուհանդերձ, այնքան էլ չի բավարարում, քանի որ վիժում խթանող դեղամիջոցները միայն հրաշքով ոչ մի վնաս չեն հասցրել Մեգանին: «Հավատս չէր գալիս: Եվ ոչ էլ բժիշկներն էին կարողանում ուշքի գալ: Հետո էլ աննկարագրելի բարկություն ծագեց մեջս…», - հիշողություններն է կիսել Միշել Հյուին:

Վիժում խթանող դեղամիջոցները սովորաբար 97 տոկոս արդյունավետություն են ապահովում: Մնացած 3 տոկոս դեպքերում էլ պտուղը, դեղամիջոցների ազդեցությամբ, արատներով՝ սրտի եւ նյարդային համակարգի տարատեսակ հիվանդություններով կամ Դաունի համախտանիշով լույս աշխարհ գալու ռիսկի է ենթարկվում:

Ի զարմանս բոլորի, սույն թվականի փետրվարի 25-ին լույս աշխարհ եկած փոքրիկը 2,3 կգ էր կշռում եւ միանգամայն առողջ տեսք ուներ: Հիմա էլ իսկական պուդինգի է նման: Բժիշկները համոզված են, որ Աստծո մատը խառն է այս գործում, քանի որ նախկինում երբեք նման հրաշքի մասին չեն լսել:

4 ամսական Մեգանին այսօր արդեն գրեթե բոլորն են ճանաչում, քանի որ բոլոր բժշկական ամսագրերն անխտիր անդրդադարձել են նրա արտառոց պատմությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել