• Latest news

Շիճուկային սպիտակուցը՝ ինսուլինի արտադրությունը խթանելու միջոց

8 հուլիսի, 2014  23:17

Շիճուկային սպիտակուցն առավելապես ծանրամարտիկներին է ծանոթ: Դրա օգնությամբ մարզիկները փորձում են մկանների զանգվածի աճ խթանել: Սակայն վերջերս իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն կարող է նաեւ շաքարախտով հիվանդների համար օգտակար լինել, քանի որ արյան մեջ շաքարի բաղադրությունը կարգավորելու եւ տատանումները մեղմելու հատկություն ունի, հաղորդում է Medical Daily-ն:

Օրվա ընթացքում սնունդի հետ ընդունված ածխաջրատները արյան մեջ շաքարի բաղադրության աճ խթանելու հատկություն ունեն: Եվ չնայած առողջ մարդու պարագայում սա բոլորովին էլ մեծ խնդիր չէ, քանի որ ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող ինսուլինը շաքարի բարձր բաղադրության հակազդելու միջոց է ծառայում, շաքարախտով հիվանդները նման դեպքերում դեղամիջոցների կամ ինսուլինի ներարկման կարիք են զգում: Այդուհանդերձ, հիշյալ հետազոտության հեղինակները պարզել են, որ շիճուկային սպիտակուցը արյան մեջ շաքարի բաղադրությունը կարգավորելու եւ ինսուլինի արտադրություն խթանելու կարողություն ունի:

Նշված պատճառահետեւանքային կապի բացատրությունը հետեւյալն է. շիճուկային սպիտակուցը մարսողական համակարգի հորմոններից մեկի՝ ինսուլինի արտազատում հրահրող գլյուկագոնանման պեպտիդ-1-ի արտադրություն խթանելու հատկություն ունի:

Հետազոտությանը երկրորդ տիպի շաքարախտով տառապող՝ երկու խմբի բաժանված 15 հիվանդներ են մասնակցել: Առաջին խմբում ներառված մասնակիցներին առաջին օրը՝ բարձր գլիկեմիկ գործակցով՝ արյան մեջ շաքարի բաղադրության աճ խթանող սնուցիչներով հարուստ նախաճաշից կես ժամ առաջ 50-ական գրամ՝ ջրի մեջ լուծված շիճուկային սպիտակուցներ են մատուցվել, իսկ երկրորդ օրն՝ ընդամենը պլացեբո: Երկորդ խմբի հիվանդները հակառակ տրամաբանությամբ են սնվել: Փորձարկման մեկնարկից առաջ, 15 րոպե հետո, կես ժամ անց եւ ապա՝ 30 րոպե ընդմիջումով արյան հետազոտություններ են իրականացվել՝ հիվանդների շաքարի բաղադրությունը որոշելու համար:

Վերջին՝ 3 ժամ անց իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ շիճուկային սպիտակուցներ ընդունած հիվանդների արյան մեջ շաքարի բաղադրության 28 տոկոսի չափով անկում եւ ինսուլինի արտադրության՝ 105 տոկոսով չափով աճ է գրանցվել: Սակայն առավել նշանակալի տարբերությունները նախաճաշից կես ժամ անց են ի հայտ եկել: Հետազոտությունը ցույց է տվել, որ շիճուկ ընդունած հիվանդները, պլացեբոյի ազդեցությամբ գտնվողների համեմատությամբ, 96 տոկոսով բարձր ինսուլին են արտադրել: Սա անչափ կարեւոր բացահայտում է, քանի որ շաքարախտով հիվանդները սննդից հետո նախ եւ առաջ ինսուլինի համարժեք ծավալով արտադրության կարիք են զգում:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել