• Latest news

Կումկվատ. գեղեցիկ տեսքով փոքրիկ մրգի 4 օգտակար հատկությունների մասին

9 հուլիսի, 2014  10:46

Կումկվատը՝ նարնջագույն, գեղեցիկ տեսքով, նարնջից մի փոքր պինդ եւ տարօրինակ անունով աչքի ընկնող ցիտրուսային միրգը իրականում բազմաթիվ՝ առողջության համար կարեւոր հատկություններ ունի, տեղեկացնում է Medical Daily-ն: Այն Չինաստանում, Հարավային եւ Հյուսիսային Կորեաներում, Թայվանում, Հարավարեւելյան Ասիայի երկրներում, Նեպալում, Ճապոնիայում, Մերձավոր Արեւելքում եւ Միացյալ Նահանգների մի շարք հարավային նահանգներում է աճում:  

Կումկվատի երկու հիմնական տեսակ գոյություն ունի: Առաջինը՝ Նագամին, որը նաեւ ձվաձեւ կումկվատ անվամբ է հայտնի, հիմնականում Միացյալ Նահանգներում կարելի է գտնել: Այն 2-2,5 սմ տրամագիծ ունի եւ անգամ հասուն վիճակում մի քանի ամիս կարող է ծառից կախված մնալ:

Մրգի երկրորդ տեսակը Մեյվա կամ կլոր կումկվատ անունն է ստացել եւ հատկապես Ճապոնիայում լայն տարածում ունի: Մեյվան երբեմն նաեւ քաղցր կումկվատ է կոչվում, քանի որ անգամ չհասունացած վիճակում շատ համեղ է:  Բացի այդ, կլոր կումկվատն առավել քիչ քանակով սերմեր է պարունակում եւ, ի տարբերություն Նագամիի, եփման ենթակա չէ, քանի որ շուտ է համային հատկությունները կորցնում:

Չնայած տարբերություններին, կումկվատի երկու տեսակներն էլ ստորեւ բերված օգտակար հատկանիշներն ունեն.

1. C վիտամին

Ինչպես եւ նարնջի պարագայում, կումկվատը C վիտամինի մեծ պաշար է ներկայացնում: Մեկ հատիկի բաղադրության մեջ առկա վիտամինի 73 տոկոսը լիովին բավարար է օրվա համար: Այն ձեզ սրտային հիվանդություններից, արյան ճնշման բարձր մակարդակից, իմունային համակարգի խափանումներից եւ դեգեներատիվ հիվանդություններից կպաշտպանի:

2. Հակաօքսիդանտներ

Կումկվատն, ի տարբերություն նարնջի, ամբողջությամբ են ուտում: Մրգի կճեպը հակաօքսիդանտներով, մասնավորապես՝ բիոակտիվ պոլիֆենոլներով է հարուստ, որոնց օգնությամբ օրգանիզմի բջիջների նորմալ զարգացումը խոչընդոտող եւ քաղցկեղի զարգացմանը նպաստող նյութերից կազատվեք:

3. Սպիտակուցներ

Կումկվատը մրգերին ոչ բնորոշ չափի սպիտակուցներ է պարունակում: Եթե ընկույզից էլ չեք հրաժարվում, ապա հանգիստ կարող եք առանց մսի սննդակարգ վայելել:

4. Կարող է շագանակագեղձի քացկեղի առաջացումը կանխել

Հետազոտությունները ցույց են տվել, որ կումկվատի յուղը շագանակագեղձի քացկեղի առաջացումը կանխելու հատկություն ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է