• Latest news

20 ոգեշնչող մեջբերումներ՝ յոգայի մասին

9 հուլիսի, 2014  11:43

Սանսկրիտ լեզվից սերող «յոգա» բառը «միավորել» բայի բառացի համարժեքն է համարվում, տեղեկացնում է Medical Daily-ն: Այն դիրքի, մեդիտացիայի եւ վերահսկվող շնչառության համադրությամբ մտքի, մարմնի եւ հոգու միավորում է ենթադրում:

Անկախ այն հանգամանքից՝ յոգայի սիրահար եք, թե պարզապես կամենում եք տեղեկանալ դրա բնույթի մասին, կարծում ենք՝ ստորեւ բերված մեջբերումներն օգտակար կլինեն ձեզ՝ ներքին խաղաղություն որոնելու եւ գտնելու համար. 

1. Յոգան սովորեցնում է մեզ բուժել այն, ինչին հնարավոր չէ դիմակայել եւ դիմակայելու այն, ինչ հնարավոր չէ բուժել:

2. Յոգան գերազանց հնարավորություն է՝ սեփական անձի նկատմամբ հետաքրքրություն դրսեւորելու համար:

3. Յոգան ոտքի մատների հետ ոչ մի առնչություն չունի: Այն գաղափարներ է ծնում ձեր ցանկությունների մասին, առ այն, թե ուր կարող եք գնալ եւ ինչի կհասնեք՝ այնտեղ գնալով:

4. Յոգան երաժշտության պես մի բան է: Մարմնի ռիթմը, մտքի մեղեդին եւ հոգու ներդաշնակությունը կյանքի սիմֆոնիա են ստեղծում:

5. Յոգան «ես»-ի ճամփորդություն է՝ դեպի «ես»-ը

6. Յոգան կրոն չէ: Այն գիտություն է՝ բարեկեցության, երիտասարդության, մարմնի, մտքի եւ հոգու համակեցության մասին:

7. Յոգան 99 տոկոսով պրակտիկա է եւ միայն մեկ տոկոսով՝ տեսություն:

8. Յոգան ոչ թե սեփական անձի զարգացման, այլ՝ դրա ընդունման միջոց է:

9. Յոգան նպատակ ունի կեցության այն ասպետկները հայտնաբերել, որոնք երբեք չեն կորչում:

10. Յոգան հիշեցում է այն մասին, որ Աստծո հետ միասնություն ենք կազմում եւ որ հաճախ մոռանում ենք այդ մասին:

11. Յոգան հոգու պրակտիկան է՝ մարմնի միջոցով:

12. Յոգան սովորեցնում է, թե ինչպես կարող ենք մեր մարմնի խոսքը լսել:

13. Յոգան ժամանակ չի խլում, այն ժամանակ է շնորհում:

14. Յոգան հրաշակի միջոց է՝ փոփոխությունների համար: Որոշ ժամանակ անց սկսում ես սեփական ուժերիդ հավատալ:

15. Յոգայի հաջողության հիմքում ոչ թե այս կամ այն կեցվածքը պահպանելու կարողությունն է, այլ՝ թե որքանով է այն ձեր կյանքն ու հարաբերությունները դեպի լավը փոխում: 

16. Յոգան հայելու ներսից ինքներս մեզ նայելու միջոց է:

17. Մտքի հախից ավելի դժվար է գալ, քան՝ մարմնի:

18. Յոգան երիտասարդության շատրվանն է:  Որքան ճկուն ողնաշար ունեք, այնքան երիտասարդ կարող եք լինել:

19. Յոգան մտքի՝ մարդուն անհանգստություն պատճառող հոսանքների կարճ միացման խորամանկ ու խելացի միջոց է հանդիսանում:

20. Յոգան երաժշտության է նման, միայն թե այն երբեւէ չի ավարտվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է