• Latest news

Հայաստանում 2 ամսում էնտերովիրուսային վարակների 92 դեպք է գրանցվել

9 հուլիսի, 2014  14:27

Հայաստանում այս տարի էնտերովիրուսային վարակների թեթեւակի աշխուժացում է նկատվում. մայիսի 26-ից մինչեւ այսօր երկրում 92 դեպք է գրանցվել, ինչը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 20-30 դեպքով ավելի է։ Այս մասին հուլիսի 9-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին Ազգային իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն է պատմել։

Գայանե Սահակյանը նշել է, որ հիշեյալ 92 դեպքերը տարբեր վայրերում են գրանցվել, այսինքն՝ խմբակային չեն եղել, եւ լուրջ բռնկում չկա։ Ինչ հոսպիտալացմանն է վերաբերում, բարդ՝ մենինգիտով ուղեկցվող դեպքեր երկու ամիսների ընթացքում չեն գրանցվել։

Էնտերովիրուսային վարակների նկատմամբ գլխավորապես մինչեւ 10 տարեկան երեխաներն են խոցելի. գրանցված դեպքերի մեծ մասը 5-6 տարեկան երեխաների են առնչվում, որոնց իմունային համակարգն առաջին կամ երկրորդ անգամ է վարակին հանդիպում եւ դրա դեմ պայքարի մեխանիզմներ դեռեւս չի մշակել։ Մեծահասակներն ավելի հազվադեպ են վարակվում, իսկ վարակվելիս՝ հիվանդությունն ավելի հեշտ եւ թեթեւ տանում, քանի որ նրանց օրգանիզմն արդեն ծանոթ է վիրուսին եւ հակամարմիններ է արտադրում։

Գայանե Սահակյանը նաեւ նշել է, որ այս տարի էնտերովիրուսային վարակների աշխուժացում ողջ աշխարհում՝ հեռավոր Ճապոնիայից մինչեւ հարեւան Վրաստան է նկատվում։

Էնտերովիրուսային վարակ կրող մարդկանց համար Առողջապահության նախարարությունը բաժանմունքներ է առանձնացրել՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում, «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում եւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։

Գայանե Սահակյանի խոսքով՝ էնտերովիրուսային վարակների բուժումը, ճիշտ եւ ժամանակին՝ մինչեւ բարդությունների առաջացումը իրականացվելու դեպքում, բավականին հեշտ բնույթ է կրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել