• Latest news

Հայաստանը պանդեմիկ գրիպի դեմ պայքարի նոր ծրագրի առաջին շահառուներից է

9 հուլիսի, 2014  18:08

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի անդամ երկրներից չորսը՝ Հայաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը առողջապահական ոլորտների, քաղաքացիական հասարակությունների եւ կառավարությունների ինքնատիպ գործընկերության արդյունքում մշակված, համաճարակների նկատմամբ պատրաստվածության մակարդակի եւ հակավիրուսային դեղամիջոցների ու պատվաստանյութերի հասանելիության բարձրացմանը միտված՝ պանդեմիկ գրիպի դեմ պայքարի նոր ծրագրի (PIP - Pandemic Influenza Preparedness Framework) առաջին շահառուները կլինեն, տեղեկացնում է կազմակերպության կայքը: Գրասենյակի անդամ երկրները գրիպի պանդեմիկ ներուժ ունեցող վիրուսները հիվանդության ազգային կենտրոններին փոխանցելու պատասխանատվություն են ստանձնել: Բացի այդ, ոլորտի պատասխանատուները գործընկերության մեխանիզմների գործառնություններն ապահովելու համար տարեկան վճարումներ կատարելու պայմանավորվածություն ունեն: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնությամբ երեկ՝ հուլիսի 8-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ծրագրի իրականացման պլանային քննարկումներին նվիրված եռօրյա գիտաժողով է մեկնարկել:

«Բոլորս այստեղ ենք հավաքվել, քանի որ գիտակցում ենք, որ համաճարակների նկատմամբ պատրաստվածության մակարդակը մեծ կարեւորություն ունի: Ոչ ոք չի կարող ասել, թե երբ եւ որտեղ է հաջորդ համաճարակը բռնկվելու, բայց բոլորս հիշում ենք, որ վերջին՝ 2009թ. բռնկված համաճարակից հետո հիվանդության դիտարկմամբ զբաղվող միջազգային հանձնախմբի փորձագետներն այն եզրահանգման էին եկել, որ «աշխարհը գրեթե պատրաստ չէ սուր համաճարակի»: Այժմ բարենորոգումներ իրականացնելու, ազգային կենտրոնների մակարդակով հնարավորություններն ընդլայնելու, կայուն եւ արդյունավետ համակարգեր մշակելու եզակի հնարավորություն ենք ստացել, ինչի արդյունքում բռնկման վտանգ պարունակող վիրուսներն ավելի արագ ֆիքսելու, գնահատելու եւ հակադարձ քայլեր իրականացնելու կարողությամբ կզինվենք», - գիտաժողովի բացման խոսքում նկատել է  ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբը՝ շեշտելով  պանդեմիկ գրիպի դեմ պայքարի նոր ծրագրի նկատմամբ բարձր նվիրվածության կարիքն ու նպատակադրված միջոցառումների իրականացման տեսանկյունից ազգային կենտրոնների աշխատանքի կարեւորությունը:  

Գիտաժողովին, ի թիվս 31 այլ երկրների, նաեւ Հայաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից եւ Ուզբեկստանից ժամանած բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ ազգային կենտրոնները ներկայացնող փորձագետներ էին մասնակցում: Միջոցառման ընթացքում նրանց համաճարակների դեմ պատրաստվածության մակարդակի բարձրացմանը միտված ծրագրի մանրամասները ներկայացվեցին: Նշվեց, որ այն նպատակ ունի.

• ԱՀԿ-ի հետ համագործակցող ազգային կենտրոններին գրիպի պանդեմիկ ներուժ ունեցող վիրուսների տրամադրում ապահովել՝ տեղեկատվական բազայի թարմացման եւ հետագա ուսումնասիրությունների համար

• Հակավիրուսային պատվաստանյութերի, դեղամիջոցների եւ համաճարակների դեմ պայքարի համար անհրաժեշտ այլ միջոցների հասանելիության մակարդակը բարձրացնել

Չորս մասնակից երկրները ներկայացնող փորձագետները, ԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ միասին, յուրաքանչյուր երկրի համար առանձին գործողությունների պլան են մշակել: Ծրագրի՝ դիտարկման համակարգերի բարելավմանը միտված առաջին առաքելությունները մի քանի ամսից կմեկնարկեն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել