• Latest news

Սմարթֆոնը աշխատանքի ընթացքում արդյունավետություն եւ բարոյականություն է խթանում

10 հուլիսի, 2014  10:33

Թվում է, թե աշխատանքի ընթացքում սմարթֆոնով հաղորդագրություն գրելու կամ Angry Birds խաղալու վրա վատնած ժամանակը միայն արդյունավետության կորստի կարող է հանգեցնել: Իրականում, ինչպես հոգեբաններն են պարզել, այն կարող է օգտատիրոջ մոտ արդյունավետություն եւ բարոյականություն խթանել, հաղորդում է Medical Daily-ն:

Կանզասի պետական համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները գտնում են, որ աշխատավայրում մի քանի ժամը մեկ փոքրիկ ընդմիջումների հնարավորություն ունեցող մարդիկ նշանակալիորեն ավելի երջանիկ եւ արդյունավետ են, քան այն ընկերությունների աշխատակիցները, որոնց միկրոընդմիջումների հնարավորություն չի տրվում: Սմարթֆոնի միջոցով ընկերների եւ ընտանիքի անդամների հետ շփվելու, մի փոքր խաղալու շնորհիվ մարդիկ կարող են ազատվել աշխատանքային սթրեսից եւ միտքը թարմ պահել:

Հոգեբանները տարբեր ոլորտներում ներգրավված 72 աշխատակիցների աշխատանքային առօրյան են ուսումնասիրել եւ պարզել, որ նրանք օրական միջինը 22 րոպե սիրելի սմարթֆոնին են հատկացնում: Ավելին՝ հետազոտության հեղինակների պատվերով հատուկ՝ հեռախոսների մեջ ներբեռնվող ծրագիր է մշակվել՝ պարզելու համար, թե, մասնավորապես, ժամանցի որ միջոցները (Angry Birds, Candy Crush) եւ սոցիալական ցանցերն են (Facebook, Instagram, Twitter) նրանց ուշադրության կենտրոնում հայտնվում: Բացի այդ, մասնակիցները աշխատանքային օրվա ավարտին իրենց ինքնազգացողոությունն են նկարագրել, ինչի արդյունքում պարզվել է, որ հեռախոսներին նվիրված փոքրիկ ընդմիջումները նրանց ավելի երջանիկ ու արդյունավետ են դարձնում:

Հոգեբանները համոզված են, որ աշխատակցի համար չափազանց դժվար է ութ ժամ շարունակ նույն բանի վրա կենտրոնանալ: Այնպես որ, եթե անգամ Facebook-ի տարբերակը չլիներ, միեւնույնն է՝ ուշադրությունը շեղելու այլ տարբերակ կգտնեին: Թեկուզ՝ գործընկերոջ հետ մի քանի րոպե տեւողությամբ զրույցի տեսքով: Ուշադրության կարճ շեղումները, ըստ մասնագետների, օգտակար են, եթե, իհարկե, երկար չեն տեւում: Այնպես որ, սմարթֆոնին նվիրված միկրոդադարները թե աշխատակցին, եւ թե գործատուին են ձեռք տալիս:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է