• Latest news

Ռետինե հողաթափերը ոտնամանի ամենավտանգավոր տեսակն են ճանաչվել

10 հուլիսի, 2014  11:56

Ռետինե հողաթափերը կարող են լուրջ վնաս հասցնել ոտքերին, եթե դրանք, լողափից բացի, նաեւ կենցաղային պայմաններում եք կրում, զգուշացնում են Topical BioMedics բուժհաստատության մասնագետները: Ոտնամանի այդ տեսակներն ի վիճակի չեն ոտնաթաթի կամարի համար ամուր հենք ապահովել եւ, բայց այդ, ձկնամկանների ընդլայնման եւ աքիլեսյան ջիլերի ձգման են հանգեցնում, ինչի արդյունքում ծնկների, կոնքերի եւ մեջքի հոդացավեր կարող են առաջանալ, գրում է Our Windsor-ը:

Ռետինե հողաթափերը սովորաբար բարակ ներբան ունեն, ուստի ոտքն առավել ամուր է գետնին հենվում: Մասնագետները կասեն, որ դա վտանգավոր երեւույթ է ոսկորների եւ հոդերի համար: Բացի այդ, դրանք կրելիս հարկավոր է հավելյալ ջանք գործադրել՝ ոտքերին պահելու համար, քանի որ հետեւի մասից ամրացված չեն: Արդյունքում հավասարակշռության կորուստ կարող է նկատվել: Ռետինե հողաթափերը ոտքերի բութ մատերին այտուցներ եւ ներբանային ֆասցիիտ (փակեղաբորբ) ունեցող մարդկանց համար եւս նշանակալի վտանգ են ներկայացնում: Էլ չխոսենք մաշկի գրգռվածության եւ հնարավոր վարակների մասին:

Ոտնամանի այդ տեսակի սիրահարների ստորին վերջույթները հաճախ այս կամ այն վնասվածքն են ստանում, քանի որ բոլորովին պաշտպանված չեն արտաքին միջավայրից: Իսկ ռետինե ներբանը իդեալական վայր է՝ սնկերի եւ մանրէների բազմացման համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել