• Latest news

Հայաստանի առողջապահական ոլորտի ամենաարդիական խնդիրը ցածր ֆինանսավորումն է. ամերիկացի մասնագետ

10 հուլիսի, 2014  19:07

Հայաստանում առողջապահության ոլորտին ՀՆԱ-ի մոտ 1.6 տոկոսն է հատկացվում, ինչը շատ փոքր ցուցանիշ է, կարծում է մանկական վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանը՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից (UCLA)։

Այլ զարգացող երկրներում առողջապահության ոլորտին ՀՆԱ-ի մոտ 6 տոկոսն է հատկացվում, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել է վիրաբույժը։ Ճիշտ է, կան նաեւ զարգացող երկրներ, որտեղ ոլորտին 3, 4 կամ 5 տոկոսն է հատկացվում։

«Նույնիսկ 2 տոկոսն ինչ-որ տեղ կարելի է ընդունելի համարել, բայց 2-ից ցածրի դեպքում չափազանց դժվար, եթե ոչ՝ անհնար կլինի առողջապահական ոլորտը զարգացնել», - համոզմունք է հայտնել Շանթ Շեխերդիմյանը։

Առողջապահության ոլորտի ոչ բավարար ֆինանսավորումը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, ինչպիսիք են, օրինակ, ոչ օրինական վճարումները, ենթակառուցվածքների հետ կապված մի շարք խնդիրներ եւ կրթական ոլորտի թերություններ։

«Ամեն ինչ (ոլորտում) ճիշտ ֆինանսավորումից է կախված, եւ դա ամենաարմատական խնդիրներից է։ Եթե ինձ հարցնեք, թե առաջին եւ ամենակարեւոր խնդիրը որն է, ես կպատասխանեմ, որ ցածր ֆինանսավորումը՝ առողջապահության ոլորտում», - նկատել է Շանթ Շեխերդիմյանը։

Նա նաեւ նշել է, որ եթե ոլորտին ավելի մեծ գումար հատկացվի, ապա հնարավոր կլինի ոչ միայն առկա խնդիրները շտկել, այլ նաեւ՝ պետպատվերի շրջանակում ավելի մեծ թվով հիվանդություններ բուժել։

Հիշեցնենք, որ մանկական վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «Արաբկիր» բժշկական կենտրոնում կազմակերպված գիտաժողովին  եւ դասախոսությամբ հանդես գալու Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Ի դեպ, Հայաստանում առողջապահության ոլորտի ցածր ֆինանսավորման հարցը նա նաեւ իր դասախոսության ժամանակ է բարձրացրել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել