• Latest news

Մերկ քնելու 5 պատճառ

10 հուլիսի, 2014  23:18

Գիշերային զգեստներով անկողին մտնելը շատերի մոտ վաղուց արդեն սովորություն է դարձել՝ չնայած բազմաթիվ գիտական հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ այդ կերպ կարող եք քնի որակի վրա բացասական ազդեցություն թողնել, հիշեցնում է Medical Daily-ն: Ընդհանուր առմամբ, ամերիկացիների ընդամենը 10 տոկոսն է մերկ քնում, այնինչ գիշերային հագուստներից ազատ քունը կարող է մի շարք առումներով՝ սկսած հորմոնալ հավասարակշռությունից մինչեւ սեքսի որակ, օգտակար լինել օրգանիզմի համար.

1. Որակյալ եւ խորը քուն

Որակյալ քունը շատերի համար անհասանելի է մնում. մեկն անընդհատ արթանանում է քնից, մյուսը՝ այս ու այն կողմ շարժվում, երրորդը ժամանակ չունի՝ քնելու համար, իսկ չորրորդ էլ ընդհանրապես անքնությամբ է տառապում: Ննջասենյակի ջերմաստիճանը եւ շրջակա միջավայրը օպտիմալ քնի կարեւորագույն գործոններից են համարվում: Կազդուրիչ արդյունքի հասնելու համար սենյակի ջերմաստիճանը պետք է 16-20 աստիճանի սահմաններում լինի: Գիշերային զգեստները բարձր են պահում մարմնի ջերմաստիճանը եւ այդ կերպ զով միջավայրի ցանկալի ազդեցությունը չեզոքացնում:

2. Հավերժ երիտասարդ արտաքին

Ննջասենյակի ջերմաստիճանը 21-ից ցածր պահելով՝ ծերացման դեմ աշխատող հորմոնի՝ մելատոնինի բարեկարգ աշխատանքի շնորհիվ մարմնին վերագեներացվելու եւ մաշկին ու մազերին առավել թարմ տեսք հաղորդելու հնարավորություն կընձեռեք : Իսկ ահա շոգ պայմաններում օրգանիզմն ի վիճակի չէ սեփական զովությունը պահպանել, ուստի մելատոնինի օգնությանն է դիմում եւ այդ կերպ հորմոնի աշխատանքի արդյունավետությունը նվազեցնում:

3. Հավելյալ քաշի կորուստ

Բարեկարգ քունը ճարպերի կուտակման պատճառ համարվող սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոցն է: Խոսքը, մասնավորապես, սթրեսի համար պատասխանատու հորմոնի՝ կորտիզոլի մասին է, որի արտադրությունը հանգստի ռեժիմի պայմաններում, բնականաբար, նվազում է: Իսկ երբ անհարմար ջերմաստիճանի կամ որեւէ այլ գործոնի ազդեցությամբ անհանգիստ քուն եք տանում եւ առավոտյան կորտիզոլի մեծ քանակով արթնանում՝ հորմոնի հրահրմամբ չափից դուրս մեծ ախորժակ դրսեւորելու եւ ձեռքի տակ ընկածն ուտելու ռիսկը, բնականաբար, մեծանում է:

4. Ավելի լավ սեքս

Զուգընկերոջ հետ մերկ քնելով՝ օրգանիզմում «սիրո» հորմոնի՝ օքսիտոցինի արտադրություն կխթանեք, ինչն, իր հերթին, կարող է, ի հակադրություն կորտիզոլի եւ արյան բարձր ճնշման ազդեցությամբ ի հայտ եկած սթրեսի եւ դեպրեսիայի, սեռական գրգռվածության եւ օրգազմի բարձր հավանականության հանգեցնել: Իսկ որ օրգազմը անքնության դեմ պայքարի լավագույն միջոցն է՝ թերեւս բոլորը գիտեն:

5. Պաշտպանում է հեշտոցը

Կանանցից շատերը խուսափում են մերկ քնելուց՝ կարծելով, թե դա հիգիենիկ չէ: Իրականում, ինչպես Լոս Անջելեսի համալսարանի գիտահետազոտական խմբերն են պարզել, վնասակար մանրէներն առանց գիշերազգեստի քնած կնոջ հեշտոց ավելի մեծ դժվարությամբ են ներթափանցում: Պատճառը օդափոխությունն է. առավելապես չոր հեշտոցում սնկային բորբոքումների առաջացման հավանականությունը նշանակալիորեն ցածր է:

Իսկ տղամարդկանց պարագայում մերկ քունը կարող է սերմնահեղուկի որակի բարձրացման հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել