• Latest news

Կալյան ծխելը կարող է մահացու վտանգավոր լինել. հետազոտություն

17 հունվարի, 2020  21:23

Կալյան ծխելը զգալիորեն բարձրացնում է թրոմբի առաջացման վտանգը, որն իր հերթին կարող է մահացու վտանգավոր ինսուլտների եւ ինֆարկտների պատճառ դառնալ: Այդ մասին ասվում են Տեխասի համալսարանի հետազոտողները, որոնք իրականացրել են գիտափորձեր կրծողների շրջանում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝, գիտնականները ենթարկել են կրծողներին կալյանի ծխի ազդեցությանը: Օգտագործվել են կալյանների ծխախոտի խառնուրդների երկու հանրահայտ ապրանքանիշեր: Մկներն անցկացրել են հատուկ վանդակի ներսում նույնքան ժամանակ, որքան ծխողները ծախսում են մեկ կալյան ծխելու համար:

Ամեն անգամ ծխելուց հետո մասնագետները գնահատել են կրծողների վիճակը, ինչպես նաեւ չափել նիկոտինի եւ արյան մեջ այլ տոքսինների կենտրոնացումը: Գիտնականներին հետաքրքրում էին փորձարկվողների անոթների եւ արյան վիճակը:

Պարզվել է, որ կալյանն ուժեղ ազդեցություն է թողնում արյան մակարդելիության վրա: Այսպես, կրծողների պոչին կտրվածքները փակվել են աննախադեպ արագ՝ մի քանի վայրկյանի ընթացքում, մինչդեռ նորմայում դա պետք է տեղի ունենար հինգ րոպեում: Իսկ դա խոսում է անոթներում թրոմբի սպոնտան առաջացման վտանգի մասին: Հետազոտողները գտնում են, որ կոտինինը փոխում է թրոմբոցիտների աշխատանքը՝ ստիպելով դրանց ավելի արագ «սոսնձվել» մեկը մյուսին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել