• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ օգտագործվող դեղամիջոցը՝ ձվարանների պոլիկիստոզի բուժման արդյունավետ միջոց

10 հուլիսի, 2014  22:01

Կանացի անպտղության ամենալայն տարածում գտած պատճառներից մեկը՝ ձվարանների պոլիկիստոզը, վերարտադրողական տարիքի կանանց 10 տոկոսի մոտ է ի հայտ գալիս: Փեննի բժշկական պետական քոլեջի գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ հետդաշտանադադարային տարիքի՝ զարգացման վաղ փուլում գտնվող կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց նշանակվող դեղամիջոցներից մեկը՝ լետրոզոլը, ձվարանների պոլիկիստոզի դեմ կիրառվող դեղամիջոցի՝ քլոմիֆինի համեմատ, առավել արդյունավետ է անպտղությունը բուժում, տեղեկացնում է Medical Daily-ն:

Քլոմիֆինը վեց փուլերից բաղկացած բուժման կուրսի արդյունքում ընդամենը 22 տոկոս դեպքերում է բարեհաջող հղիությամբ ավարտվում:

Գիտնականները անպտղություն պատճառող հիվանդությամբ տառապող 18-40 տարեկան 750 կանանց շրջանում երկու դեղամիջոցների համեմատական վերլուծություն են իրականացրել: Հիվանդներից յուրաքանչյուրը հինգ փուլից բաղկացած բուժման կուրս է անցել. ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ փուլին այլընտրանքային դեղամիջոցը չափաբաժինն ավելացվել է: 

Էստրոգենների արտադրությունը կանխարգելող դեղամիջոցը՝ լետրոզոլն ընդունող խմբին ներառված կանանց 27,5 տոկոսը բուժման կուրսը հաջող է անցել՝ ի տարբերություն ձվազատում խթանելու գործառույթով հայտնի քլոմիֆին ընդունողների, որոնց ընդամենը 19,1 տոկոսն է հղիացել:

Բացի այդ, լետրոզոլ ընդունողների մեծ մասի մոտ ձվազատման գործառույթի առավել նկատելի կարգավորում է գրանցվել: Երկու դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները եւս տարբեր են: Մինչ լետրոզոլի ազդեցությամբ կանայք հոգնածություն եւ թմրածություն են զգացել, քլոմիֆինի խմբում ներառվածներն առավելապես տաք բռնկումներից են բողոքել:

Գիտնականները համոզված են, որ լետրոզոլի անվտանգության մեջ համոզվելու համար հետագա լայնածավալ հետազոտություններ են հարկավոր:

Ձվարանների պոլիկիստոզով տառապող կանայք արական անդրոգեն հորմոններ են արտադրում եւ ձվարաններում փոքրիկ կիստաներ ունեն: Բացի այդ, դաշտանային ցիկլերը նրանց մոտ կարգավորված չեն:

Միայն Միացյալ Նահանգներում այս հիվանդությամբ շուրջ 5 մլն կին է ախտորոշվել: Ընդ որում՝ այն ժառանգական բնույթ ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել