• Latest news

Ինչպե՞ս չթունավորվել ձմերուկից

11 հուլիսի, 2014  15:17

Ամռանը բավականին հաճախ են ձմերուկից թունավորումներ լինում։ Այն մասին, թե ինչպես չթունավորվել ձմերուկից, լրագրողներին ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն է պատմել։

Ձմերուկի (ինչպես նաեւ սեխի) հարուցած խնդիրները երկու հիմնական պատճառներով են ի հայտ գալիս.

1. Պարարտացման նպատակով կիրառված նյութերը՝ նիտրատներն ու այլ պարարտանյութեր, կարող են վնասակար լինել օրգանիզմի համար;

2. Ձմերուկից օրգանիզմ անցած մանրէները կարող են աղիքային վարակներ առաջացնել։

Առաջին խնդրից խուսափելու համար հարկավոր է միայն վստահելի խանութներից կամ վաճառողներից ձմերուկ գնել, քանի որ հակառակ դեպքում հնարավոր չէ պատկերացում կազմել, թե ինչ պայմաններում եւ ինչպես են ձմերուկը աճեցրել։

Երկրորդ խնդրի շուրջ արժի ավելի մանրամասն խոսել։ Եթե ձմերուկի ամբողջականությունը խախտված է (օրինակ՝ վրան ճաքեր կան, կամ դանակով կտրած է), ամենայն հավանականությամբ այնտեղ կարող են տարատեսակ մանրէներ եւ հարուցիչներ ներթափանցել։ Ձմերուկի միջուկը հրաշալի միջավայր է՝ ցանկացած մանրէի բազմացման համար, քանի որ այն քաղցր է եւ խոնավ: Եթե ձմերուկի ճեղքից կամ կտրվածքից նույնիսկ մեկ մանրէ ներթափանցի, այն կարող է շատ արագ բազմանալ եւ թունավորում կամ աղիքային ինֆեկցիաներ առաջացնել։ Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար Նունե Բակունցը խորհուրդ է տալիս միայն ամբողջական ձմերուկ գնել, այնպես, որ վրան ճաքեր կամ դանակով արված կտրվածք չլինի։

Ինչ վերաբերվում է ներմուծված ձմերուկներին, դրանք, ինչպես եւ տեղականները, չպետք է խնդիրներ առաջացնեն, եթե նորմալ, պահանջներին համապատասխան պայմաններում են աճեցվել եւ Հայաստան տեղափոխվել։ Բնականաբար, դրանց ամբողջականությունը նույնպես չպետք է խախտված լինի։

Ի դեպ, Նունե Բակունցի տվյալներով, այս տարի Հայաստանում դեռեւս ձմերուկից թունավորման դեպքեր չեն գրանցվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է