• Latest news

«Միսիսիպացի փոքրիկը» կրկին հիվանդ է. ՄԻԱՎ-ը վերադառնում է՝ չորս տարի անց

11 հուլիսի, 2014  18:07

Հանրահայտ «միսիսիպացի փոքրիկը», ով ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակված էր ծնվել եւ, ծննդաբերությունից 30 ժամ անց հակառետրովիրուսային բուժում ստանալով, դանդաղ ապաքինման նշաններ ցույց տվել, կրկին հիվանդ է. ավելի քան չորս տարի անց նրա արյան մեջ վիրուսի առկայություն է նկատվել, հաղորդում է Medical Daily-ն:

ՄԻԱՎ-վարակ կրող մորից ծնված փոքրիկի մոտ բուժման ավարտից հետո վիրուսի առկայությունը հաստատվել էր, սակայն երկու տարի անց, եռակի դեղորայքային թերապիայի արդյունքում, արյան հետազոտությամբ ՄԻԱՎ-ի բացակայություն էր արձանագրվել (մեկ միլիլիտր արյան մեջ՝ վիրուսի 20 միավորից էլ քիչ):

Հետազոտության արդյունքները մեծ հույսեր էին ներշնչել բժիշկներին: Բացի այդ, Միսիսիպացի փոքրիկի ծնունդից գրեթե մեկ տարի անց ՄԻԱՎ-վարակ կրող մեկ այլ փոքրիկ էր լույս աշխարհ եկել Լոս Անջելեսում, որի պարագումս եւս արագ թերապիան ցանկալի արդյունք էր գրանցել: Երկու դեպքերում էլ վիրուսին վերարտադրվելու նվազագույն հնարավորություն անգամ չէր տրվել՝ անմիջապես դեմն առել էին: Բայց, գոնե առաջին դեպքում, պարզվում է՝ ապարդյուն…

Միսիսիպացի փոքրիկի արյան մեջ ոչ միայն վիրուսի առկայություն, այլ նաեւ՝ իմունային համակարգի ակտիվ կոմպոնենտների՝ CD4+ T-բջիջների քանակի նվազեցում է նկատվել, ուստի բժիշկները ստիպված են եղել հակառետրովիրուսային թերապիայի վերադառնալ: 

Այստեղ, իհարկե, մեծ հարցակի նշան է դրվում: Ի՞նչ պատահեց: Ինչո՞ւ էր վիրուսն այսքան երկար ժամանակ «քնած» եւ ինչո՞ւ արթնացավ:

Հանգամանքը, որ երեխային հաջողվել էր, հակառետրովիրուսային բուժում չստանալով, երկու տարի առողջ մնալ, արդեն իսկ աննախադեպ է: Սովորաբար, թերապիան դադարեցնելու դեպքում, վիրուսը շաբաթների ընթացքում է գլուխ բարձրացնում:

Բժիշկները հույս ունեն նորածինների մոտ, նախնական բուժում ստանալուց հետո, թերապիայի բացակայության պայմաններում հիվանդության կայուն ռեմիսիայի տեւողությունը երկարաձգելու եղանակ գտնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել