• Latest news

Ինչպե՞ս պաշտպանվել ամռան խնդիրներից

11 հուլիսի, 2014  19:11

Ամառը տարվա ամենահաճելի եղանակներից մեկն է, սակայն հենց ամառային ամիսներին է, որ մարդկանց մոտ կարող են մի շարք առողջական խնդիրներ ծագել։ Ինչպե՞ս պաշտպանվել ամռան շոգից եւ դրա պատճառով առաջացող խնդիրներից։ Այս մասին իր կարծիքն է արտահայտել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

• 1.5-3 լիտր ջուր խմեք. Հայաստանում ամռանը շոգ եղանակ է տիրում, եւ դրան դիմակայելու համար մարդու օրգանիզմը փորձում է քրտնարտադրության միջոցով զովանալ։ Քանի որ ամռանը մարդիկ հաճախ են քրտնում, օրգանիզմը հեշտությամբ կարող է ջրազրկվել։ Երեւույթից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ամռան ամիսներին շատ հեղուկ՝ մասնավորապես, մաքուր ջուր օգտագործել։ Նունե Բակունցը խորհուրդ է տալիս ամռանը նաեւ թան խմել, քանի որ մեր «ազգային ըմպելիքը» նաեւ օգտակար սպիտակուցներ եւ աղ է պարունակում. դրանք նույնպես կարող են պաշտպանել օրգանիզմը ջրազրկումից։

• Օդորակիչների հետ զգույշ եղեք. Դրսի եւ սենյակային ջերմաստիճանի՝ 7 աստիճանից ավել տարբերության դեպում օրգանիզմը լուրջ սթրեսի է ենթարկվում, այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս օդորակիչներն այնպես կարգավորել, որ ջերմաստիճանի տարբերությունը 5 աստիճանից բարձր չլինի։

• Շաքարով եւ կոֆեինով հարուստ ընպելիքներից եւ սննդից հեռու մնացեք. Կոֆեինն ու քաղցր ըմպելիքները ոչ միայն չեն հագեցնում ծարավը, այլեւ շոգ եղանակին օրգանիզմը թուլացնելու եւ էլ ավելի ջրազրկելու հատկություն ունեն:

• Գոլ կանաչ թեյ խմեք. Կանաչ թեյը նույնպես լավ ըմպելիք է՝ ամռան համար, մանավանդ եթե գոլ՝ ոչ շատ սառը, եւ ոչ էլ՝ տաք վիճակում է գտնվում։

• Պաշտպանվեք ճառագայթներից. Շոգ ժամերին տնից դուրս գալիս անպայման գլխարկ եւ արեւային ակնոց կրեք։ Հագուստը ցանկալի է, որ բաց գույնի լինի, քանի որ մուգ գույները կլանում են արեւի ճառագայթները, իսկ բաց գույները վանում են դրանք։

• Ծանր աշխատանքը առավոտյան արեք. Դժվար եւ ծանր աշխատանքն արժե առավոտյան կամ երեկոյան ժամերին անել, բայց ոչ՝ ցերեկը։

• Պառկեք. Տարեց մարդկանց, հղիներին եւ երեխաներին ծայրահեղ շոգ ժամերին խորհուրդ է տրվում պառկած դիրք ընդունել. այդպես օրգանիզմի համար ավելի հեշտ կլինի դիմադրել շոգին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է