• Latest news

Նոր բացահայտումներ՝ աուտիզմի մասին

12 հուլիսի, 2014  20:05

Գիտնականները աուտիզմի առաջացման վտանգ պարունակող՝ որոշակի ֆիզիոլոգիական ախտանշանների համար պատասխանատու գենետիկ մուտացիա են հայտնաբերել, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Բժիշկներն այսուհետ դեռեւս հղիության շրջանում կարող են CHD8T գենետիկ մուտացիայի առկայության ստուգմանը միտված հետազոտություն իրականացնել՝ համոզվելու համար, որ սպասվող փոքրիկին աուտիզմի վտանգ չի սպառնում: 

Բացի այդ, նյարդային համակարգի խանգարումներով ուղեկցվող հիվանդության՝ աուտիզի վաղ ախտորոշումը ծայրահեղ կարեւորություն ունի՝ հիվանդության բուժման տեսանկյունից: Վերջերս իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մի քանի ամսական երեխաների մոտ ախտորոշվելու եւ համապատասխան բուժման ենթարկվելու դեպքում հիվանդության ախտանշանները թուլանալու, երբեմն էլ՝ անհետանալու հատկություն են դրսեւորում:

Հետազոտության եղանակները աուտիզմով տառապող ավելի քան 6 հազար երեխաներից 15-ից մոտ CHD8 գենետիկ մուտացիա են հայտնաբերել: Նշված հիվանդները նմանատիպ ֆիզիոլոգիական տվյալներ (մեծ գլուխ եւ ուռուցիկ ճակատ) եւ ախտանշաններ (քնի խանգարումներ, փորկապություն եւ այլ ստամոքսաաղիքային խնդիրներ) են ունեցել:

Այդուհանդերձ, աուտիզիմը բազմաթիվ ու տարատեսակ ենթատիպերով է ի հայտ գալիս, իսկ CHD8 գենետիկ մուտացիան դրանցից ընդամենը  մեկի առաջացման ենթադրյալ պատճառն է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է