• Latest news

Առաջին անգամ կինը ծննդաբերել է ԱՄԲ-ից հետո չհասած սառեցված ձվաբջիջների օգտագործմամբ

19 փետրվարի, 2020  19:00

Ֆրանսիայից 34-ամյա պացիենտը դարձել է պատմության մեջ առաջին կինը, որը ծննդաբերել է Արտամարմնային բեղմնավորումից (ԱՄԲ) հետո չհասած սառեցված ձվաբջիջների օգտագործմամբ, գրում է Annals of Oncology-ն:

Պացիենտը, որի անունը չի նշվում, բուժվել է կրծքագեղձի քաղցկեղից: Մինչ քիմիաթերապիան նրա չհասած ձվաբջիջները սառեցրել էին եւ բեղմնավորել որոշ ժամանակ անց: Բուժման ավարտից հետո կինը մեկ տարի փորձել է բնական ճանապարհով երեխա ունենալ, սակայն՝ ապարդյուն:

ԱՄԲ-ից հետո հղիությունն անցել է առանց բարդությունների, եւ 2019 թվականի հուլիսին լույս աշխարհ է եկել առողջ տղա, որին անվանել են Ժյուլ:

Սովորաբար ԱՄԲ-ից առաջ կամ ձվաբջիջների սառեցումից առաջ պացիենտը դեղեր է ընդունում, որոնք խթանում են մի քանի ձվաբջջի աճը: Սակայն երբեմն քաղցկեղով պացիենտները չեն կարողանում մի քանի շաբաթ սպասել նման խթանման համար եւ հետաձգել քիմիաթերապիան, բացի այդ, որոշ դեպքերում այդ դեղերը կարող են բարդացնել քաղցկեղի ընթացքը:

Տվյալ դեպքում պացիենտից վերցրել են չհասած օօցիտներ, որոնք հետագայում աճել են 24-48 ժամվա ընթացքում լաբորատորիայում, որից հետո միայն սառեցվել են:

Փորձագետների խոսքով՝ նման հաջող հղիությունը կարեւոր քայլ է դարձել դեպի ԱՄԲ-ի հետագա զարգացում: Դա հատկապես կարեւոր է քաղցկեղով պացիենտների համար, որոնցից շատերը անպտուղ են մնում քիմիաթերապիայից հետո: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել