• Latest news

Փորձում եք հղիանա՞լ. ութ ժամ անկողնում՝ մթության մեջ անցկացրեք

18 հուլիսի, 2014  21:38

Հետազոտությամբ պարզվել է, որ քնի պակասը եւ արհեստական լույսը կնոջ մոտ կարող են անպտղություն առաջացնել, հաղորդում է The Daily Mail-ը:

Երեւույթի պատճառն այն է, որ մելատոնին կոչվող հորմոնը, որ կնոջ ձվաբջիջները սթրեսից պաշտպանելու ծրագրավորում ունի, մթության մեջ է արտադրվում:

Այնպես որ, գիշերային ժամերին լույս միացնելով, հորմոնի արտադրությունը արգելակող գործոն եք ակտիվացնում:

Ավելին՝ պատուհանից, հեռուստացույցից կամ էլեկտրական սարքավորումներից տարածվող լույսն անգամ հնարավորություն չի ստեղծի, որ օրգանիզմում բավարար քանակով մելատոնին արտադրվի: Իսկ եթե չեք կարող մթության մեջ քնել, ապա գոնե նախապատվությունը կարմիր կամ դեղին լույսին տվեք, որոնք ի տարբերություն սպիտակ կամ կապույտ երանգների, ձեր «ներքին»՝ կենսաբանական ժամացույցի աշխատանքը խախտելու հնարավորություն չեն ունենա:

Ընդ որում, նույն խորհուրդը նաեւ հղի կանանց է տրվում, հատկապես նրանց, որոնք հղիության երրորդ եռամսյակում են գտնվում, քանի որ այս պարագայում էլ պտղի ուղեղը չի կարող բավարար քանակով մելատոնին ստանալ, ինչը ապագա փոքրիկի համար առողջական խնդիրներով է հղի: Խոսքը, մասնավորապես, ուշադրության եւ հիպերակտիվության դեֆիցիտի համախտանիշին է վերաբերում:

Մեկ այլ հետազոտությամբ էլ պարզվել է, որ հակաբեղմնավորիչները եւս կնոջ մոտ անպտղություն առաջացնելու սպառնալիք են պարունակում, քանի որ ապագա մայրիկի «կենսաբանական ժամացույցը» դեղահաբերից հրաժարվելուց հետո բավականաչափ երկար ժամանակ՝ շուրջ երեք ամիս վերականգնվելու հնարավորություն չի ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է