• Latest news

Օգոստոսի 1-ից սայտոտեկը բաց է թողնվելու միայն դեղատոմսով

18 հուլիսի, 2014  11:44

Օգոստոսի 1-ից սայտոտեկը դեղատներից բաց է թողնվելու միայն դեղատոմսով։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել են առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Նման որոշման առիթ են հանդիսացել հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` արյունահոսություններ, թերի վիժում, պոստհեմոռագիկ անեմիաներ, չբերություն, ընդհուպ` անբարենպաստ ելք։

Հաշվի առնելով Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղի դեղաբանական ցուցման, հակացուցման, նշանակման, իրացման, փոխարինելիության առանձնահատկությունները, ինչպես նաեւ հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` 2014 թվականի օգոստոսի 1-ից դրա բացթողումն իրականացնել բժշկի նշանակման համաձայն` դեղատոմսով: Միզոպրոստոլ (Սայտոտեկ, Միրոլյուտ) դեղն ընդգրկված է «Դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում», որոնք ամբուլատոր հիվանդների համար դուրս են գրվում ՀՀ կառավարության 14.08.2001թ. N 759 որոշմամբ հաստատված N 3 դեղատոմսային ձեւաթղթով, որը նախատեսված է սովորական դեղերի համար:

Սայտոտեկ դեղի ՀՀ-ում գրանցված ներդիր թերթիկի «ցուցումներ» բաժնում նշված է միայն աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման համար ցուցումներ: Միաժամանակ հակացուցված է Սայտոտեկի օգտագործումը հղիության ժամանակ: Հետեւաբար, Սայտոտեկ դեղը ՀՀ-ում գրանցված է եւ երաշխավորված միայն խոցային հիվանդությունների բուժման համար եւ երաշխավորված չէ հղիությունն ընդհատելու համար:

Ինչպես մեզ հայտնել է նախարարության մամլո ծառայությունը, այս որոշման մասին նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։

Միաժամանակ հանձնարարվել է ոչ նպատակային օգտագործումից եւ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար ղեղատոմսերը դեղատանը կամ դեղատնային կրպակում պահել 3 ամիս եւ վարել դեղերի շարժի/մնացորդի հաշվառման մատյան՝ համաձայն նախարարության ներկայացրած ձեւաչափի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել