• Latest news

Ինքնաթիռ նստելուց մահաբեր ի՞նչ կարող է լինել

19 հուլիսի, 2014  20:25

Այս տարի Մալայզիական ավիաուղիներին պատկանող երկու ինքնաթիռ արդեն վթարի է ենթարկվել: Առաջին դեպքում խոսքը մարտի 8-ին անհետացած օդանավի մասին է, որին հուլիս 17-ի դեպքը հետեւեց: Ամստերդամից Կուալա Լումպուր ընթացող՝ Ուկրաինայի տարածքում վթարի ենթարկված ինքնաթիռը 283 ուղեւոր էր տեղափոխում: Ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ մեկը կենդանի չի մնացել, հաղորդում է Medical Daily-ն: 

Հաշվի առնելով վթարների հաճախականությունը, օդային տրանսպորտին, մասնավորապես՝ մալայզիական ավիաընկերությանը թե ֆինանսական, եւ թե անվտանգության միջոցառումների տեսանկյունից լուրջ խնդիրներին են սպասվում: Այդուհանդերձ, վիճակագրությունն ասում է, որ ինքնաթիռով վթարի ենթարկվելու հեռանկարը 11 մլն-ից մեկ մարդուն է սպառնում:

Ստորեւ 5 երեւույթ ենք Medical Daily ներկայացնում, որոնք կարող են ինքնաթիռ նստելուց առավել մահաբեր գտնվել.

1. Կայծակ

Վիճակագրական տվյալների համաձայն, կայծակի հարվածն անհամեմատ ավելի հաճախ է մարդկային կյանքեր խլում: Պարզվում է՝ 136011 մարդկանցից մեկին հենց այս մահաբեր երեւույթն է սպառնում:

2. Երբ ձախլիկները աջլիկները համար նախատեսված իրեր են օգտագործում

Ամեն տարի այս երեւույթը 2500 մարդու մահվան պատճառ է դառնում, ինչը ինքնաթիռի վթարից մահանալու հավանականությունից 20 անգամ բարձր ցուցանիշ է ապահովում:

3. Լոգանք

Լոգարանականքում մահանալու վտանգը 818015 մարդուց մեկին է սպառնում: Խոսքը բոլորովին էլ խեղդամահության, էլեկտրահարման կամ ընկնելու հետեւանքով ստացված վնասվածքներից մահանալու մասին չէ՝ դրանք առանձին ցուցանիշ են կազմում:

4. Ստորին շնչառական ուղիների քրոնիկ հիվանդություններ

Ամեն տարի բրոնխիտն ու էմֆիզեման կարող են 11 հազար մարդու մահվան պատճառ դառնալ, ինչը 100 անգամ մեծ սպառնալիք է ներկայացնում՝ վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների թվում հայտնվելու համեմատ: Հիշյալ հիվանդությունները կարող են ծխախոտի կամ վտանգավոր պայմաններ ներկայացնող՝ ծխով հարուստ միջավայրում աշխատանքի հետեւանք լինել:

5. Զբոսանք

Եկեք մի պահ մոռանանք, որ մինչեւ ինքնաթիռ հասնելը՝ դեռ պետք է մեքենա նստել եւ օդանավականի ուղղությամբ շարժվել, ինչը եւս բացարձակ անվտանգ չէ: Սակայն պարզվում է՝ հասարակ զբոսանքը նույնպես կարելի է վտանգավոր գործողություների շարքին դասել: Միացյալ Նահանգներին վերագրվող վիճակագրական տվյալների համաձայն, 2012թ.-ին 4743 զբոսանք ավտոմեքենայի վրաերթով է ավարտվել: Այնպես որ, ընդհանուր առմամբ, մահը կարող ավելի շուտ օդամավակայանի ճանապարհին վրա հասնել, քան՝ օդում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել